ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրով. Մենք հատուկ կարևորություն ենք տալիս Մոսկվայի և Բեռլինի միջև երկխոսությանը

Վոլգոգրադում տեղի ունեցավ Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը: Մեկօրյա այցով Շտայնմայերը Վոլգոգրադ էր ժամանել̦ որպեսզի հարգեր Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը:

Երկու երկրների նախարարները հարգանքի տուրք են մատուցել` խորհրդային զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրին ծաղկեպսակ դնելով̦ ինչից հետո գերմանացի նախարարը հայտարարել է̦ որ նման պահերին` հուշահամալիրի դիմաց կանգնած̦ պետք է մտածել ուկրաինական հակամարտության խաղաղ լուծման ճանապարհներ փնտրելու մասին:

«Ուկրաինական ճգնաժամը հաշվի առնելով̦՝ինձ համար հատկապես կարևոր էր ներկա գտնվել այստեղ զոհերի հիշատակը հարգելու համար̦- ասել է Շտայնմայերը̦: - Ինչքան էլ որ դժվար լինի̦  ինչքան էլ որ հակասող կարծիքներ լինեն տարբեր հարցերի շուրջ̦ Հայրենականի զոհերի հիշատակը հարգելով հանդերձ̦ մենք պետք է ձգտենք ինչքան հնարավոր է շուտ լուծել ուկրաինական հակամարտությունը»:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն̦ իր հերթին̦ շատ գոհ էր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ վարած բանակցություններից̦ որոնց արդյունքները հրապարակող ասուլիսի ժամանակ̦ Լավրովը խոսել է նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին:

«Մենք ՆԱՏՕ-ի կողմից ազդանշաններ ենք ստանում այն մասին, որ վատ չէր լինի շարունակել համագործակցությունը»,- ասել է Լավրովը՝ մեկնաբանելով Բրյուսելի կողմից Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ կապի վերականգնումը̦: «Եթե մենք ՆԱՏՕ-ից համագործակցությունը շարունակելու առաջարկ ստանանք, ապա մեր պատասխանը կլինի կառուցողական»,- ասել է Լավրովը̦՝ հավելելով̦ որ Բրյուսելից իրենց տեղեկացրել են̦, թե ՆԱՏՕ-ի գործընկերները վերականգնել են հեռախոսագծերի աշխատանքը, հաստատել այդ գծերի հեռախոսահամարները:

ՌԴ արտգործնախարարը նաև շեշտել է, որ ռազմական համագործակցության դադարեցման նախաձեռնողն ամենևին էլ Ռուսաստանը չի եղել̦ այլ հենց ՆԱՏՕ-ին է պատկանել այդ գաղափարը:

Ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտնել է նաև̦ որ Ռուսաստանի Դաշնությունը մեծ հույսեր է տածում նախագահ Վլադիմիր Պուտինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների հետ կապված̦  որոնք տեղի կունենան կիրակի օրը`մայիսի 10-ին Մոսկվայում:

«Իրավիճակը Եվրոպայում այնքան էլ խաղաղ չէ այսօր և զարգանում է ոչ ամենապոզիտիվ սցենարով: Այդ կապակցությամբ մենք հատուկ կարևորություն ենք տալիս Մոսկվայի և Բեռլինի միջև երկխոսությանը»̦ - նշել է նախարարը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: