ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Բոլոնյան գործընթացի ֆորում Երևանում

Մայիսի 14-15-ին Երևանում ընթանում է Բոլոնյան գործընթացի չորրորդ ֆորումը: Իրադարձության յուրահատկություններից մեկն այն է, որ առաջին անգամ այս ֆորումն անցկացվում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրում: 

Բոլոնիայի գործընթացի կարևորագույն բաղադրիչներն են եռաստիճան կրթական համակարգը, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը, դիպլոմի հավելվածը, որակավորումների շրջանակը և այլն: Հայաստանը 2005 թվականից  անդամակցում է այս համակարգին̦ և̦ ըստ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի̦ բազում բարեփոխումների կողքին դեռևս շատ մարտահրավերներ կան հաղթահարելու:

«Բոլոնիայի գործընթացին անդամագրվելու արդյունքում կրկնակի կրճատվել է ոչ պետական բուհերի թիվը, նոր ընթացք է ստացել միջազգային հավատարմագրման գործընթացը: ՀՀ բուհերում սովորում են մեծ թվով օտարերկրյա ուսանողներ տարբեր երկրներից̦ ̦̦ այստեղ կրթությունը գրավիչ է` պայմանավորված իր մատչելի գնով և որակով: Այնուամենայնիվ̦ եվրոպական ոչ մի երկրում դեռևս վերջնականապես չեն ավարտվել կրթական բարեփոխումները, և միշտ առկա են նոր մարտահրավերներ»̦ - հայտնել է ԿԳ նախարարը:

Ինչ վերաբերում է բուն ֆորումին̦ որին մասնակցում են 500-ից ավել պատվիրակներ 47 եվրոպական երկրներից̦ 10 խորհրդատու և այլ միջազգային կազմակերպություններից̦ ապա Աշոտյանն ընդգծել է. «Առաջին անգամ կազմակերպվելով Հայաստանում՝ այն ապացուցում է, որ եվրոպական կրթական տարածքը համընդհանուր արժեք է̦ և Երևանում քննարկվելիք և ընդունվելիք փաստաթղթերն ու որոշումները կարևորագույն ազդեցություն կունենան եվրոպական կրթական համակարգի զարգացման վրա: Բոլոնիայի գործընթացը բացառիկ նախագիծ է, որի էությունը միայն կրթական չէ. դրա կարևորությունը նաև քաղաքակրթական է, այսինքն՝ բացառիկ հնարավորություն համամարդկային միասնական արժեքներով առաջնորդվող նոր սերունդ ձևավորելու համար»:

Բոլոնյան գործընթացի ֆորումի մասնակիցներին ողջունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը̦ ով շեշտել է̦ որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահեն հասարակությունները̦ և այդ առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն: 

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՆ կայքը̦ նախարար Աշոտյանը ֆորումի շրջանակներում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել̦ այդ թվում` Շվեդիայի կրթության և հետազոտությունների նախարար Հելեն Հելմարկ Կնուտսոնի, Չեխիայի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Յարոմիր Վեբերի̦ և Համաշխարհային բանկի տնօրեն Կլաուդիա Կոստինի հետ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 17.70 կմ/ժ
13 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: