ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիզային ռեժիմի ազատականացում. ԱլԳ երկրները Ռիգայի գագաթաժողովից առաջ

Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ձեռքբերման ռեժիմները հստակորեն սահմանված են ԵՄ կարգավորիչներով: Ցանկացած երրորդ երկրի քաղաքացի ԵՄ մուտք գործելու համար պետք է դիմի մուտքի արտոնագիր ստանալու համար: Երբ խոսքը գնում է Շենգենի գոտու մասին, հարկ է նշել, որ գոյություն ունի հստակ սահմանված երկրների ցանկ, որոնց քաղաքացիները պետք է վիզա ստանան գոտու անդամ ցանկացած երկիր մուտք գործելու համար կամ ազատված են դրանից: Վերջիններիս թվին են պատկանում հիմնականում Հյուսիսային Ամերիկայի երկրները, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Ճապոնիան և այլն:

Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Սերբիան և այլն, օգտվել են վիզային ռեժիմի դյուրացման հնարավորություններից 2008 թ.-ից, Ռուսաստանը 2007-ից, Վրաստանը 2011-ից,  Ուկրաինան և Մոլդովան 2013թ.-ից,  իսկ Հայաստանը, Ադրբեջանը և Կաբո Վերդեն 2014թ.-ից:

Շատ ավելի խրթին է հասնել Վիզային ռեժիմի ազատականացմանը, որը կնշանակի Շենգենի գոտու մուտք առանց վիզայի անհրաժեշտության: Վիզային ռեժիմի ազատականացման համար յուրաքանչյուր երկիր պետք է բավարարի որոշակի չափանիշների, որոնք սահմանված են Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով (Action Plans for Visa Liberalization):

Արևելյան գործընկերության 6 երկրներից 5-ի` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիներին ԵՄ մուտք գործելու համար անհրաժեշտ է ձեռք բերել վիզա: Վերոնշյալ երկրներից դեռևս միայն երկուսին է հաջողվել (Վրաստան, Ուկրաինա) համաձայնության գալ Գործողությունների ծրագիր ստանալու և դրա իրականացման աշխատանքները սկսելու համար:

Մոլդովան ԱլԳ միակ երկիրն է, որ Վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը բարեհաջող կերպով ավարտել է և 2014թ. ապրիլի 28-ից բիոմետրիկ անձնագրեր ունեցող Մոլդովայի քաղաքացիները հնարավորություն ունեն ուղևորվել Եվրոպա առանց վիզայի:

Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր երկիր աշխատանքներ է տանում և որոշակի առաջընթաց է գրանցում Գործողությունների ծրագրով սահմանված 2 փուլից բաղկացած 4 բլոկերի կտրվածքով (1. Փաստաթղթերի անվտանգության ապահովում, ներառյալ բիոմետրիկ անձնագրերը, 2. Անկանոն միգրացիայի կարգավորում, ներառյալ ռեադմիսիան, 3. Հանրային անվտագության և կարգապահության ապահովում, 4. Արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքների պաշտպանություն), ինչն էլ դիտորդական առաքելությունների կողմից գնահատվում է 10 բալանոց սանդղակով և տրվում է եզրակացություն:

Համաձայն ԱլԳ Վիզաների ազատականացման ինդեքսի, Մոլդովայից հետո ամենաբարձր, բայց ոչ բավարար հորիզոնականում գտնվում են Վրաստանն ու Ուկրաինան, նրանց հաջորդում է Հայաստանը, ապա Ադրբեջանն ու Բելառուսը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինան ու Վրաստանը բազմիցս թե' պաշտոնական, թե' ոչ պաշտոնական մակարդակով հայտարարել են Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում Վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագրերը ստորագրելու  իրենց պատրաստակամության ու ցանկության մասին՝ հետաքրքիր է դիտարկել, թե ինչ արդյունքով են ԱլԳ երկրները մոտենում մայիսի 21-22-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Նախևառաջ հարկ է նշել, որ բացարձակ առաջատար է այս հարցում հանդիսանում Մոլդովան, որն, ըստ ԵՄ-ի, գերազանց առաջընթաց է գրանցել համապատասխան չափորոշիչներին հասնելու հարցում և, ինչպես նշեցինք, 2014թ. ապրիլից արդեն իր քաղաքացիներին հնարավորություն է տվել ճամփորդել դեպի Եվրոպա առանց վիզայի:

Այսօր առաջատարի կարգավիճակ ունեցող Վրաստանն ու Ուկրաինան, չնայած իրենց կողմից արտահայտած մեծ ցանկությանը, հազիվ թե կարողանան ստորագրել ազատ վիզային ռեժիմի համաձայնագրեր Ռիգայում: Այս մասին վկայում են օրեր առաջ հրապարակված Առաջընթացի զեկույցները, որոնցում, մասնավորապես, ընդգծվում է երկու երկրների ձեռք բերած առաջընթացը և նշվում է, որ դրա հետ մեկտեղ նրանք անելիքներ դեռ շատ ունեն, և Հանձնաժողովը նպատակ ունի այս առումով ևս մեկ դիտարկում իրականացնել 2015թ.-ի ավարտին: Այսինքն, ստորագրումը կամ գոնե դրա մասին հույսերը պետք է հետաձգվեն մինչ հաջորդ տարի:

Եվրոպական Հանձնաժողովի խոսնակի կողմից երկու երկրների` համաձայնագիրը ստորագրելու մասին հայտարարությունն անվանվեց «ժամանակային տեսանկյունից ամբիցիոզ ցանկություն»: Վրաստանին կոչ արվեց ուժեղացնել թմրանյութերի վաճառքի դեմ պայքարը, մինչդեռ Ուկրաինան դեռ անելիքներ ունի խտրականության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:

Հայաստանն ակնկալում է մոտ ապագայում սկսել Վիզայի ռեժիմի ազատականացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այս մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներում:

Ինչ վերաբերում է Բելառուսին, այն միակ երկիրն է, որը չի ստորագրել Վիզայի ռեժիմի դյուրացման համաձայնագիր: Բելառուսի իշխանությունները միայն 2013-ին տեղի ունեցած Վիլնյուսի գագաթնաժողովի ընթացքում իրենց համաձայնությունն արտահայտեցին Վիզայի ռեժիմի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցել և բանակցությունների առաջին փուլն անցել է 2014թ. հունիսին, իսկ երկրորդը` նոյեմբերին:

Վիզային ռեժիմի համաձայնագրերը գրեթե միշտ ուղեկցվում են Ռեադմիսիայի համաձայնագրերով, որոնք նույնպես նույն պայմաններն են առաջարկում բոլոր երկրների համար: ԵՄ-Հայաստան Ռեադմիսիայի (հետընդունման) համաձայնագիրը երկկողմ գործիք է, որը ներառում ԵՄ երկրներում և Հայաստանում մուտքի կարգը խախտած մարդկանց բացահայտման և անվտանգ վերադարձի արագ և արդյունավետ ընթացակարգեր:

Այսպիսով, գրեթե բոլոր ԱլԳ երկրների քաղաքացիները ԵՄ հետ առնչվում են Վիզային ռեժիմի դյուրացված կարգով, այդ թվում՝ Հայաստանը: Սակայն առանց վիզայի ռեժիմից օգտվում է միայն Մոլդովան, և դրա շուրջ բանակցում են Վրաստանն ու Ուկրաինան: Այնուամենայնիվ, նույնիսկ ազատ ռեժիմի շուրջ բանակցող երկրների հետ համաձայնագրերը ստորագրել ԵՄ-ն չի շտապում` ընդգծելով այդ երկրներում դեռևս առկա խոշոր խնդիրները և հասկացնելով երկրներին, որ Ռիգայում համաձայնագրի ստորագրումը չի հաջողվի:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ դիտարկումների արդյունքում Հայաստանին բավական բարձր ցուցիչներ է տրվում, կարելի է ենթադրել, որ Հայաստանի հետ շուտով  ձեռք կբերվի Վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիր և կմեկնարկեն դրա շուրջ աշխատանքները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: