ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս շաբաթ Եվրոպայում...

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

 Մայիսի 18-ին  կգումարվի ԵՄ Արտաքին հարաբերություններ խորհրդի նիստ։ Այն անդրադառնալու է միգրացիայի խնդիրներին, ԵՄ հարևանության քաղաքականությանը, նաև քննարկվելու են Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացները։ Նույն օրը ծրագրված է ԵՄ-Թուրքիա Ասոցացման խորհրդի նիստը։

Մայիսի 18-ին կավարտվի ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի պլենար նստաշրջանը։

Մայիսի 18-21-ը կգումարվի Եվրախորհրդարանի հերթական պլենար նստաշրջանը։ Քննարկվելու են կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը, Թուրքիայի 2014թ․ առաջընթացի զեկույցը և ԵՄ-ին առնչվող այլ հարցեր։

Մայիսի 19-ին տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի ամենամյա նիստը։ Նիստի ընթացքում նախագահությունը ԵԽ-ում Բելգիայից կանցնի Բոսնիա և Հերցեգովինային։

Մայիսի 19-20-ին Ռիգայում տեղի կունենա Արևելյան գործընկերության առաջին մեդիա համաժողովը։ Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 350 մեդիա ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ, պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ԱլԳ 6 երկրներից։ Համաժողովին կմասնակցի նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։

Մայիսի 21-22-ին տեղի կունենա Արևելյան գործընկերության գագաթաժողովը։ Նույն օրը զուգահեռ կընթանա Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության երկրորդ համաժողովը Ռիգայում, որին կմասնակցի նաև եվրահանձնակատար Յոհաննես Հանը։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: