ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 049,87 դրամ ԱՐԾԱԹ - 387,97 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 272,88 դրամ

Փորձագետ․ պաշտոնական Բաքուն ԵՄ-ի հետ կարող է ստորագրել էներգետիկ համաձայնագիր

 

Մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ` Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցն ադրբեջանցի վերլուծաբան, «3-d View» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռաուֆ Ռաջաբովի հետ: Հարցազրույցը ներկայացված է հատվածաբար



- Պարո՛ն Ռաջաբով, ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵՄ Ռիգայի գագաթաժողովից։

- Մայիսի 21-22-ը կայանալիք ԵՄ Ռիգայի գագաթաժողովը «Արևելյան գործընկերության» ծրագրի 6 գործընկեր երկրների մասնակցությամբ կավարտվի պաշտոնական Բրյուսելի և ծրագրի 6 մասնակից երկրների միջև առանց որևէ քաղաքական համաձայնագրի ստորագրման։

Մասնավորապես ԵՄ-ն չի տիրապետում իրական քաղաքական և տնտեսական գործիքների՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վրա ազդելու համար։ Հատկապես որ Բրյուսելում կարծում են, որ առաջիկա հեռանկարում գործընկեր երկրների հաշվին ԵՄ-ի ընդլայնման հերթական «ալիք» չի լինելու։  

Խորհրդանշական է, որ եվրոպական պաշտոնյաները կարծում են, թե պաշտոնական Բրյուսելը պետք է հետաձգի «Արևելյան գործընկերության» ծրագրի արդիականացմանն ուղղված իր ջանքերը մինչև հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրավիճակի փոփոխությունը իր օգտին։

Բան այն է, որ պաշտոնական Բրյուսելն ի զորու չէ հաջողությամբ առաջ տանել «Արևելյան գործընկերության» ծրագիրը հետխորհրդային երկրներում առանց լուծելու այսպես կոչված «ուկրաինական» հարցը։

Խորհրդանշական է, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում եվրաինտեգրման հարցում բացակայում է Ադրբեջանի և Հայաստանի՝ եվրոպական կառույցներին սերտ քաղաքական ինտեգրացիայի ձգտումը։ Այլ կերպ ասած՝ երկու հանրապետությունների պաշտոնական իշխանությունները տարբեր պատճառներով չեն նախատեսում երկու հարավկովկասյան հանրապետությունների իրական եվրաինտեգրման քաղաքականության իրականացում։  

Սրա հետ մեկտեղ՝ կարելի է ենթադրել, որ Ռիգայում պաշտոնական Բրյուսելը կառաջարկի Ադրբեջանին, Հայաստանին և Բելառուսին հատուկ գործընկերոջ կարգավիճակ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում։ Սակայն քիչ հավանական է, որ վերոնշյալ երեք հանրապետությունները ԵՄ-ի հետ ԱլԳ շրջանակում ինչ-որ քաղաքական փաստաթուղթ ստորագրեն։   

Մասնավորապես պաշտոնական Բաքուն խուսափում է ԱլԳ քաղաքական և տնտեսական խնդիրների իրականացումից, որը ենթադրում է այդ թվում նաև պաշտոնական Բաքվի քաղաքական-տնտեսական համագործակցությունը պաշտոնական Երևանի հետ։ Այդ  պատճառով պաշտոնական Բաքուն կարող է ԵՄ-ի հետ ստորագրել միայն երկկողմ համագործակցության համաձայնագրեր ոչ ԱլԳ շրջանակներում, որը նախատեսում է փոխշահավետ և իրավահավասար հարաբերություններ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև։  

Միևնույն ժամանակ պաշտոնական Բաքուն ձգտում է օգտագործել եվրոպական հարթակն իր ազգային և տարածաշրջանային նպատակների համար։ Պաշտոնական Բաքուն կարող է ԵՄ-ի հետ ստորագրել էներգետիկ համաձայնագիր, որը կնախատեսի «Հարավային գազային միջանցք» էներգափոխադրող ծրագրի ամբողջական իրականացմումը, այդ թվում՝ Տրանսկասպյան գազատարի կառուցումը։ Հատկապես որ Ադրբեջանը, Թուրքիան, Թուրքմենստանը և ԵՄ-ն, որոնք հետաքրքրված են թուրք-ադրբեջանական TANAP և TAP էներգափոխադրող ծրագրերի շուտափույթ իրականացմամբ, «Հարավային գազային միջանցք» էներգափոխադրող ծրագրի շրջանակներում ձեռնամուխ են եղել «Կասպյան կոնսորցիումի» ստեղծման գործընթացին։  

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 4 կմ/ժ
0 C°
 
-2°   
29.11.2020
   
30.11.2020
Հարցում

Կճանաչվի՞ արդյոք մոտ ապագայում Արցախի անկախությունը: