ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն ու ԵՄ-ն կբանակցեն Ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուրջ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռիգայում ընթացող ԱլԳ գագաթաժողովի շրջանակներում այսօր Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին է հանձնել ԵՄ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության համաձայնագրի նախագիծը: 

Մամեդյարովը նշել է, որ իր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի ԵՄ անդամ-երկրներից շատերի հետ և համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի ռազմավարական իմաստով ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների զարգացման հարցում:

Ադրբեջանի արտգործնախարարն ասել է նաև, թե հուսով է, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները կնպաստեն ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը: Մամեդյարովի կարծիքով կարևոր է, որ «ԵՄ-ն հստակ ու միանշանակ դիրքորոշում որդեգրի Ադրբեջանի տեսակետը պաշտպանելիս»:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: