ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր մշտական ակնկալիքն է ԵՄ-ից ստանալ առավել տարբերակված մոտեցում

Ռիգայի գագաթաժողովի ընթացքում ևս մեկ անգամ թե՛ ՀՀ նախագահի ելույթում, թե՛ ամփոփիչ հռչակագրում ու եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններում ամրագրվեց, որ Հայաստանն ու ԵՄ-ն հասել են փոխըմբռնման և աշխատելու են համագորակցության զարգացման ու ամրապնման ուղղությամբ բոլոր ոլորտներում։

Ինչպես Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, այնպես էլ այս տարի ընդգծվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության կարևորումը, ինչը ենթադրում է նաև տնտեսական հարաբերությունների զարգացում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Սա կարևոր հանգամանք է, որը վկայում է փոխըմբռնման և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին։

Ինչ վերաբերում է Հայաստանի ակնկալիքներին, Ռիգայի գագաթաժողովին և ընդհանրապես հարաբերությունների այս փուլում բազմիցս նշվել է, որ Հայաստանն ու ԵՄ-ն մի շարք քննարկումների արդյունքում համաձայնեցրել են հետագա համագործակցության ոլորտները և այժմ սպասում են Եվրահանձնաժողովի կողմից մանդատի տրամադրմանը՝ բանակցությունների պաշտոնական փուլ մտնելու համար, որի արդյունքը պետք է լինի ԵՄ-ՀՀ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման նոր իրավական հիմք հանդիսացող փաստաթղթի ստորագրումը։ Տրամաբանական կլիներ, որ մանդատը տրամադրվեր դեռևս Ռիգայի գագաթաժողովից առաջ, կամ առնվազն գագաթաժողովի ժամանակ, առավել ևս, որ Եվրահանձնաժողովն արդեն իսկ դիմել է ԵՄ խորհրդին մանդատը տրամադրելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն, դա դեռևս տեղի չի ունեցել, ինչը որոշակի անորոշություն է առաջացնում։ Միաժամանակ, գործընթացը բավական դինամիկ զարգանում է, և, ամենայն հավանականությանմբ, մանդատի տրամադրումը մոտ ապագայի հարց է։

Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում ամրագրվել է ՀՀ-ԵՄ Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու, ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացման փուլին անցնելու մտադրությունը։ Սա վկայում է հարաբերությունների բարձր մակարդակի և հետագա խորացման մտադրության մասին։

Մեր մշտական ակնկալիքն է ԵՄ-ից ստանալ առավել տարբերակված մոտեցում, որը կարտացոլի հարաբերությունների որակն ու փոխադարձ ձգտումները։ Այս առումով ամփոփիչ փաստաթղթում դրված տարբերակումը դժվար է բավարար համարել։ Հայաստանը, չնայած Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարմանը, բարեփոխումների իր գործընթացը հասցրել էր պահանջվող մակարդակին և բավարարում է բոլոր չափանիշներին, ինչը չի կարելի ասել Բելառուսի և Ադրբեջանի մասին, որոնց չի էլ առաջարկվել խոսել Ասոցացման համաձայանգրի կնքման մասին։ Սա ԵՄ-ի հետ հարաբերությունների տաբեր մակարդակներ են, և Ասոցացման համաձայնագրի ստորագրել-չստորագրելը չի կարող լինել միակ չափանիշ, որով խմբերի կբաժանվեն ԱլԳ 6 երկրները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: