ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքմենստանում տեղադրել են Բերդիմուհամեդովի ոսկեզօծ արձանը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղադրել են նախագահ Գուրբանգուլու Բերդիմուհամեդովի առաջին արձանը, ով այդ երկիրը ղեկավարում է 2007 թվականից, հայտնում է BBC-­ն: 21­ մետրանոց ոսկեզօծ արձանը, որը պետության ղեկավարին պատկերում է ձիու վրա նստած` աջ ձեռքը վեր բարցրացրած, Աշխաբադում հանդիսավորությամբ բացվել է «Քաղաքի օրը»: 

Ի տարբերություն իր նախորդի` Սափարմուրադ Նիյազովի, որի պատվին կենդանության օրոք հարյուրավոր շքեղ հուշարձաններ էին կանգնեցվել ամբողջ երկրով մեկ, ներկայիս թուրքմեն առաջնորդը մինչ այժմ ձեռնպահ էր մնում նման «անմահացումից»։

Հուշարձանը բացելու մասին որոշումը «քաղաքացիների բազմաթիվ դիմումների հիման վրա» ընդունել է երկրի խորհրդարանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: