ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերձդնեստրի հասարակությունը Պուտինից օգնություն է խնդրում

Մերձդնեստրի մոլդովական հանրապետության 66 հասարակական կազմակերպություններ նախօրեին՝ մայիսի 25-ին, կայացած ժողովի ժամանակ որոշել են դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերջինիս խնդրելով պաշտպանական միջոցներ ձեռնարկել Մերձդնեստրի   քաղաքացիների խաղաղ գոյատևմանն ուղղված սպառնալիքի դեպքում։ «Մերձդնեստրի հասարակության անունից մենք ցանկանում ենք դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ որևէ սպառնալիքի դեպքում նա, որպես Մերձդնեստրում խաղաղության երաշխավոր և բանակցային գործընթացի կողմ, վտանգի դեպքում ձեռնարկի ինչպես քաղաքական, այնպես էլ դիվանագիտական, տնտեսական, պատժամիջոցային միջոցներ»,- հայտարարել է Մերձդնեստրի Կանանց միության ղեկավար Տատյանա Դոլիշնյայան, փոխանցում է РИА Новости-ին։

Ժողովի ժամանակ հնչած ելույթներում մեծ անհանգստություն էր արտահայտվում Մերձդնեստրի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակով։ Հատկապես մեծ տագնապ է առաջացրել նախորդ շաբաթ Ուկրաինայի խորհրդարանի կողմից Մերձդնեստրում ժամանակավորապես գտնվող ռուսական զինվորականների՝ Ուրաինայի տարածքով տարանցման մասին 1995 թվականին կնքված համաձայնագրի չեղյալ հայտարարումը, Մերձդնեստրի սահմանին ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակումը, ինչպես նաև Մոլդովայում ՆԱՏՕ-ի կառույցների ակտիվացումը։

«25 տարվա ընթացքում մենք երբեք չենք հայտնվել այնպիսի իրավիճակում, որ փակված լինենք ինչպես Մոլդովայի, այնպես էլ Ուկրաինայի կողմից»,- նշել է Մերձդնեստրի մոլդովացիների միության նախագահ Վալերիան Տուլգարովը։

Նախորդ շաբաթ Ուկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել  Ռուսաստանի հետ 5 համաձայնագիր, որոնցից ամենակարևորներից մեկը Մերձդնեստրի տարածքում ժամանակավորապես գտնվող ռուսական ռազմական միավորումների՝ Ուկրաինայի տարածքով տարանցման մասին պայմանագիրն էր։ Բացի այդ չեղյալ են հայտարարվել նաև այլ համաձայնագրեր, որոնք կարգավորում էին Ուկրաինայի տարածքով Մերձդնեստում գտնվող ռուսական զորքի օպերատիվ խմբերի և խաղաղապահ առաքելության համար ռազմական բեռներ տեղափոխելու մասին։

Նշենք, որ ռուս խաղաղապահներին իրենց տարածքով Մերձդնեստր չեն թողնում մտնել նաև մոլդովական իշխանությունները, որոնք դա բացատրում են բյուրոկրատական գործընթացներով։ Մասնավորապես Մոլդովան հայտարարում է, որ Մոսկվան մեկ ամիս շուտ պետք է հայտնի զինվորականների ժամանման մասին։ 2014 թվականի հոկտեմբերից մոլդովական իշխանությունները արդեն մերժել են մոտ հարյուր զինծառայողի մուտքը երկիր, ընդ որում՝ նրանցից երեքին՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում։

Փորձագետները կարծում են, որ համաձայնագրերի չեղյալ հայտարարումը և Մերձդնեստրի փաստացի շրջափակումը կոչված է ուժեղացնելու ուկրիանական դիվանագիտության դիրքերը ԵՄ անդամ երկրների հունիսյան հանդիպումից առաջ։ Այս հարցում կարևոր դերակատարում ունի նաև գազային բանակցությունների հերթական փուլը սկսելու անհրաժեշտությունը։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Կիևն արդեն արտահանման հարկերի դիմաց գազի գնի զեղջը երկարացնելու մասին համապատասխան փաստաթղթեր է ուղղարկել Մոսկվային։  Կիևում կարծում են, որ վերջին զարգացումների համատքստում Մոսկվան կարող է զիջումներ անել:

Մերձդնեստրը, որի բնակչության 60 տոկոսը կազմում են ռուսներ և ուկրաինացիներ, Մոլդովայի կազմից դուրս է եկել դեռևս մինչ ԽՍՀՄ փլուզումը՝ վախենալով, որ ազգայնականության ալիքի ազդեցությամբ Մոլդովան կարող է միանալ Ռումինիային։ 1992 թվականին մոլդովական իշխանությունների՝ խնդիրը ուժային ճանապարհով լուծելու անհաջող փորձից  հետո, Մերձդնեստրը փաստացի չի ենթակվում Քիշնևի վերահսկողությանը։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: