ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նորի՞ց «սառը պատերազմ»

Ներկայումս Եվրոպայում ընթանում է ընդհանուր անվտանգության համակարգի ամրապնդում̦ որը «սառը պատերազմի» տարիներից ի վեր դեռ երբեք այսքան ինտենսիվ բնույթ չի կրել: Նման կարծիք է երեկ հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ:

«ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր բոլոր դաշնակիցներին թշնամական սպառնալիքներից: Մեր առջև ծառացել են նորանոր մարտահրավերներ̦ որոնք գալիս են թե՛ Արևելքից̦ թե՛ Հարավից: Մենք հարմարվում ենք դրանց̦ արձագանքում ենք, բարձրացնում ենք մեր ուժերի ռազմական պատրաստվածության մակարդակը»̦ - հայտարարել է Սթոլթենբերգը:

Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով` Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները որոշել են Եվրոպայում մի շարք միջոցառումներ իրականացնել ռազմական ոլորտում`ներառյալ արագ արձագանքման ջոկատների ուժեղացումը̦ պաշտպանությանն ու անվտանգությանն ուղղված ծախսերի աճը̦ մայրցամաքում ամերիկյան կոնտինգենտի թվի բարձրացումը և այլն:

Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել կազմակերպության բոլոր անդամներին կատարել իրենց պարտականությունները պաշտպանության ծախսերի հետ կապված և դադարեցնել ամեն տեսակի կրճատումներն այս ոլորտում:

Ինչ վերաբերում է ռուսական կողմին̦ ապա նրանք̦ բնականաբար̦ խիստ բացասական արձագանք են տվել ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված̦ իսկ ավելի ճիշտ ԱՄՆ-ի հրահրած այս ողջ խուճապին̦ որն էլ̦ ըստ ռուսների̦ ավելի է  ուռճացվել  եվրոպացիների կողմից̦ և  հայտարարել են̦ որ խոսքը գնում է Հյուսիսատլանտյան դաշինքի աննախադեպ ակտիվության մասին իրենց սեփական սահմանների մոտ̦ ինչն անընդունելի է:

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը̦ մասնավորապես̦ նշել է̦ «Այն ամբողջ դրականը̦ որ երբևէ եղել է ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններում̦ անհետ կորել է ուկրաինական ճգնաժամի արդյունքում: Եվ այժմ ՆԱՏՕ-ն որոշել է մեզ դեմ դուրս գալ»:

Իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը̦ հիշեցնենք̦ որ դեռևս տարեսկզբին էր հայտնել̦ որ ՆԱՏՕ-ն̦ հակառակ իր չընդարձակվելու խոստման̦ ավելի ու ավելի էր առաջանում դեպի ռուսական սահմանները: «Իսկ ահա ՆԱՏՕ-ի պատերազմական հռետորաբանությունը̦ վկայում է «սառը պատերազմի» կարծրատիպերը հաղթահարելու ՆԱՏՕ-ի անկարողության մասին»,- ասել է Լավրովը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: