ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ բանակցությունների մանդատը կարող է հաստատվել հունիսի վերջում

Հայաստան-ԵՄ նոր բանակցությունները կարող են մեկնարկել արդեն հունիսին։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, հաղորդում է News.am-ը: Բանակցությունները կմեկնարկեն այն  բանից հետո, երբ դրանց մանդատը հաստատվի ԵՄ Խորհրդի առաջիկա նիստում (հունիսի 25-26)։

Նախատեսվում է, որ նոր համաձայնագիրը կներառի նաև քաղաքական երկխոսության, միջազգային անվտանգության, ինչպես նաև առևտրա-տնտեսական մի շարք հարցեր։ Ըստ փոխնախարարի, օրակարգում են արդյունավետ պետական կառավարումը, շարժունակությունը, մարդու իրավունքները և տնտեսական շփումները։

«Շտապել պետք չէ, սակայն Հայաստանը ձգտում է հնարավորինս շուտ հասնել նոր համաձայնագրի կնքմանը և շոշափելի արդյունքների»,- հավելել է փոխնախարարը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: