ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչի՞ կհանգեցնի Ռուսաստանի «սև ցուցակը»

Ի պատասխան ուկրաինական ճգնաժամի հետևանքով Եվրամիության «սև ցուցակի»՝ Ռուսաստանը նոր պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի դեմ՝  անցյալ շաբաթ կազմելով սեփական «սև ցուցակը»: Այն ընդգրկել է Եվրամիության 89 պաշտոնյաների անուններ, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան: Այսպես կոչված «սև ցուցակը» հրապարակել է ֆիննական հեռուսառադիոհեռարձակող Yle co կորպորացիան՝ վկայակոչելով Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտենի տվյալները:

Ցուցակում ընդգրկված են Եվրախորհրդարանի նախկին և ներկա անդամներ, ԵՄ երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցներ և զորահրամանատարներ: Ցուցակում են հայտնվել նախկին վարչապետեր, արտգործնախարարներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև հետախուզության աշխատակիցներ:

Նրանց թվում է եղել Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Նիկ Կլեգը, Բելգիայի նախկին վարչապետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Գայ Վերխոֆստատը, ԵՄ ընդլայնման հարցերով նախկին եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ֆրանսիացի լրագրող Բերնար-Անրի Լևին։

«Սև ցուցակում» են նաև Ֆինլանդիայից Եվրախորհրդարանի անդամ Հեյդի Խաուտալան, Լիտվայի Սեյմի նախկին նախագահ և նախկին եվրապատգամավոր Վիտաուտաս Լանդսբերգիսը, բրիտանական խորհրդարանի նախկին պատգամավոր Մալկոլմ Ռիֆկինդը, Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Սքոթ Մակմիլանը, ֆրանսիացի ձախ քաղաքական գործիչ Դանիել Կոն-Բենդիտը:

Այս սև ցուցակը մեծ իրարանցում է առաջացրել Եվրոպական միությունում: Երկրներից յուրաքանչյուրը քննադատում և բացատրություն է պահանջում Ռուսաստանից: Վերջինս բուռն քննադատության է արժանացել Մեծ Բրիտանիայի կողմից: Ինչպես հայտնել են նրանց ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ Ռուսաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ իրավական հիմք այսպիսի ցուցակի համար: Նրանց կարծիքով, եթե ՌԴ-ն մտածում է, որ նման գործողությունները կհանգեցնեն ԵՄ-ի դիրքորոշման  փոփոխությանը պատժամիջոցների վերաբերյալ, ապա սխալվում է: Նրանք նաև  նշել են, որ «պատժամիջոցների վերացմանը Ռուսաստանը կարող է հասնել այն դեպքում, եթե իր զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից»:

Իտալիան, իր հերթին,  հայտարարել է, որ ՌԴ-ի այս քայլն անհասկանալի է: Նրանց կարծիքով՝ այս որոշումը չի նպաստում ԵՄ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությանը, որին Իտալիան միշտ էլ աջակցել է:

Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանից բացատրություններ են պահանջել «սև ցուցակում» Գերմանիայի ութ քաղաքացիների ներգրավվելու պատճառների վերաբերյալ:  

Սակայն Մոսկվան կարելի է ասել, որ զարմացած է եվրոպական հանրության արձանգանքից, քանի որ «սև ցուցակի» կիրառումը պատասխան քայլ է համարում:

Պետք է այստեղ նշել այն փաստը, որ պատասխան քայլ ասելով՝  Ռուսաստանը նկատի ունի 2014 թվականին կատարված իրադարձությունները: Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու և Ուկրաինայի արևմուտքում տեղի ունեցող հակամարտության պատճառով եվրոպական երկրները սև ցուցակ էին մտցրել Ռուսաստանի տասնյակ քաղաքացիների: Նրանց նկատմամբ կիրառվել են վիզային պատժամիջոցներ, իսկ նրանց հաշիվները Եվրոպական Միության տարածքում սառեցվել են: Այս պատժամիջոցները կիրառվել են նաև ռուսական մի շարք ընկերությունների հանդեպ: Մեկ տարվա ընթացքում այս ցուցակը բազմիցս ընդլայնվել է՝ բացասական ազդեցություն թողնելով ՌԴ-ի տնտեսության վրա: Կարելի է ասել, որ Ռուսաստանը պատասխան հարված է տալիս ԵՄ-ին:

Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներն Եվրոպական Միության երկրների քաղաքացիների դեմ կիրառվել են այն գործարարների նկատմամբ,  ովքեր Ուկրաինայում աջակցել են պետական հեղաշրջմանը, որի արդյունքում Ուկրաինայում ապրող ռուսները սկսել են  ենթարկվել հալածանքների և խտրականության:

Իսկ ինչ վերաբերում է ցուցակի հրապարակմանը, որի համար Ռուսաստանն անընդմեջ քննադատվում է՝ պետք է նշել, որ այն տեղի է ունեցել Եվրոպական Միության խնդրանքով: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ԵՄ-ի խնդրանքով եվրոպացիներին է ներկայացրել իր  սև  ցուցակը.  հրապարակել այն, թե՝ ոչ, եղել է գործընկերների խնդիրը:

Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ վարչության տեղեկատվության և մամուլի փոխնախագահ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եվրոպական դիվանագետների արձագանքն այն բանի վերաբերյալ, որ ռուսական կողմը հանձնել  է նրանց այն անձանց ցուցակները, որոնց նկատմամբ իրականացվել են պատժամիջոցները, դիտվում է որպես ստորություն:

 Ռուսաստանն այս քայլով ցույց է տալիս, որ բացարձակապես հավանություն չի տալիս Արևմուտքի վարած քաղաքականությանը և ցանկանում է այս միջոցով ստիպել ԵՄ-ին վերջ դնել պատժամիջոցների կիրառմանը: Սակայն ԵՄ-ն, իր հերթին, չի պատրաստվում իրականացնել ՌԴ-ի ցանկությունն այնքան ժամանակ, միչև վերջինս չկատարի Մինսկի պայմանագրի բոլոր  կետերը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: