ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում տարաձայնությունները կոալիցիայի մեջ խորանում են

Իսլամական պետության՝ Սիրիայում և Իրաքում վերջին շրջանում ունեցած հաջողությունների ֆոնին նախօրեին Փարիզում կայացավ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի 24 անդամ երկրների արտգործնախարարների և նրանց ներկայացուցիչների հանդիպումը, որը կոչված էր նոր ռազմավարություն մշակել ԻՊ դեմ պայքարի համար առաջիկայում տարածքային կորուստների հնարավորությունը բացառելու համար: Համաժողովի ավարտին ընդուվեց միասնական հայտարարություն, որում նշվում էր ԻՊ դեմ կոալիցիայի հավաքական նախաձեռնությունը թարմացնելու և ընդլայնելու անհրաժեշտության մասին: Սակայն իրականում կողմերը այդպես էլ չկարողացան համաձայնության գալ այդ ուղղությամբ գործնական քայլերի շուրջ: Փարիզի այս համաժողովը ևս մեկ անգամ ցույց տվեց կոալիցիայի անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները: Այսպես, կոալիցիայում պնդում են, որ իրենք ինչքան էլ մեծ աջակցություն ցույց տան Իրաքի զինուժին, տարածքների կորուստն անխուսափելի կլինի, քանի դեռ երկրի սուննի բնակաչությունը կռվում է իրաքյան բանակի դեմ, որի մեծ մասը շիաներ են:

Այս կապակցությամբ Իրաքի վարչապետ Աբադին կոալիցիայի մասնակիցներին մեղադրել է անգործության և իրավիճակը չհասկանալու մեջ: «Կոալիցիայի երկրները քաղաքական մեծ աշխատանք պետք է իրականացնեն: Մենք բացատրություն ենք պահանջում, թե ինչու Իսլամական պետության շարքերում կան ահաբեկիչներ Սաուդյան Արաբիայից, Պարսից ծոցից, Եգիպտոսից և եվրոպական երկրներից: Եթե խնդիրն Իրաքում քաղաքական իրավիճակի մեջ է, ապա ինչու են Իրաքում կռվում ամերիկացիներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ»,- նշել է Իրաքի վարչապետը, ով Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ նախագահում էր Փարիզի համաժողովը:

Ըստ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի՝ նույն իրավիճակն է նաև Սիրիայում. Իրանի կողմից հովանավորվող նախագահ Բաշար ալ Ասադի ուժերը կռվում են սունի մեծամասնության դեմ: Այստեղ կոալիցիայի երկրների «Իսլամական պետության» դեմ պայքարում հաջողությունը կապում են Սիրիայում ճգնաժամի կարգավորման հետ: Նման կարծիք հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: Իհարկե, Սիրիայում քաղաքական իրավիճակի կայունացումը և քաղաքացիական պատերազմի ավարտը դրական ազդեցություն կունենան ԻՊ գրոհայինների դեմ պայքարում, սակայն այդ ուղղությամբ գործնական քայլեր անելու քաղաքական կամքը բացակայում է ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ միջազգային հանրության մոտ:

ԱՄՆ-ը բացառում է Ասադի կառավարության հետ որևէ համագործակցության հնարավորությունը: «Դա պարզապես աբսուրդային առաջարկ է։ Նման բան, իհարկե, տեղի չի ունենա։ Մենք չենք պատրաստվում համագործակցել դաժան բռնապետի հետ, օրինակ՝ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Սակայն, հարկ է նշել, որ ԻՊ դեմ պայքարում ռազմական միջոցներով հնարավոր է հասնել միայն ժամանակավոր հաջողության, ինչը և ցույց են տալիս վերջին զարգացումները: ԻՊ դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են նաև քաղաքական միջոցները: Նախևառաջ անհրաժեշտ է կայուն քաղաքական միջավայր մերձավորարևելյան երկրներում, ինչի հաստատում գրեթե նույնքան բարդ է, որքան ԻՊ դեմ պայքարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: