ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ուժեղ եվրագոտին ուժեղ Եվրամիության նախապայմանն է». եվրոպացի նախարարներ

Ֆրանսիայի և Գերմանիայի էկոնոմիկայի նախարարներ`Էմանուել Մակրոնն ու Սիգմար Գաբրիելը, ով նաև Գերմանիայի փոխկանցլերն է, օրերս քննարկել են եվրագոտու ֆիսկալ ու սոցիալական ներդաշնակեցման հարցը`նպատակ ունենալով ավելի ամրապնդել այս կառույցը:

 Ըստ երկու երկրների նախարարների` եվրագոտին պիտի կրի ոչ միայն կառուցվածքային բարեփոխումներ, ինչպիսիք են բիզնես միջավայրի ու աշխատուժի հետ կապված տարատեսակ նոր ու թարմ մոտեցումները, կամ ինստիտուցիոնալ փոփոխությունները՝ տնտեսական ավելի արդյունավետ կառավարման ապահովումը, այլև սոցիալական ու  հարկային մի շարք բարեփոխումներ:

 Բանն այն է̦ որ Եվրոպական միության մի ծայրում գտնվող Հունաստանի, մեկ այլ ծայրում՝ Մեծ Բրիտանիայի հարցերը, որոնք պարբերաբար քննարկում են ԵՄ կազմից իրենց հեռանալ-չհեռանալը, չափազանց խոշոր մարտահրավերներ են թե՛ Եվրոպական միության և թե՛ եվրագոտու համար: Վերջինս այժմ փորձ է անում իր  ներքին բարեփոխումների շնորհիվ դիմակայել այդ սպառնալիքներին:

 Հիշեցնենք, որ ՄԲ վարչապետ Դեյիդ Քեմերոնը, ով ի դեպ հասցրել է արդեն իր բողոքն արտահայտել եվրագոտու փոփոխությունների շուրջ նախաձեռնության  վերաբերյալ, ԵՄ-ից դուրս գալու հարցով պատրաստվում է հանրաքվե անցկացնել 2017 թվականին: Հունաստանն էլ, իր հերթին, բավական տևական ժամանակ չկարողանալով փակել իր պարտքերը, որպես հնարավոր ելք կրկին դիտարկում է ԵՄ կազմից, կամ առնվազն եվրագոտուց դուրս գալը:

 Ինչևէ̦ Ֆրանսիայի և Գերմանիայի էկոնոմիկայի նախարարները խորապես համոզված են̦ որ եվրագոտու աշխատանքի բարելավման պարագայում, հնարավոր է կարգավորել ընդհանուր Եվրամիության վիճակը, որն այսօր ավելի քան պառակտված է:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: