ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կօգտվի ԵԱՏՄ սպասվելիք Նավարկության համաձայնագրից

ԵԱՏՄ կողմից ներդրվող համագործակցության գործիքների շարքում այսօր արդեն անդամ-երկներին առաջարկվում է որակապես նոր հնարավորություն՝ Նավարկության մասին համաձայնագիր, որն անդամ-երկրները կստորագրեն մինչև ընթացիկ տարվա վերջ:

Չի բացառվում, որ այս լուրը շատերի մոտ առաջացնի Հայաստանի համար «անպետք» համաձայնագրի զգացողություն. չէ՞ որ մենք չունենք ելք դեպի ծով: Մինչդեռ այն մեզ համար կարող է նոր հնարավորություններ բացել:

Նախ, առաջին զգացողությամբ ԵԱՏՄ երկրներն իրենց տնտեսական ինտեգրացիոն գործընթացների ձևավորման ու զարգացման ընթացքում առաջնահերթ շեշտը դրել են փոխադարձ առևտրի վրա:

Միաժամանակ, անդամ երկրներից երեքն ունեն ելք դեպի ծով, ուստի նմանօրինակ համաձայնագիրն ավելի քան սպասված էր: Ընդ որում, այդ երեք երկրներին է  պատկանում ամբողջ ԵԱՏՄ առևտրաշրջանառության առյուծի բաժինը: Ի՞նչ է ստացվում: ԵԱՏՄ երեք խոշորագույն առևտրային գործընկերները միմյանց հետ կնքում են ծովային համաձայնագիր` ստանալով ազատ ելումուտ միմյանց ջրային տարածքներ, իսկ սա նշանակում է ջրային ուղիներով ապրանքների ազատ տեղաշարժ, փոխադարձ առևտրային գործընթացների պարզեցում: Սա պարզապես չի կարող դրական ազդեցություն չթողնել ԵԱՏՄ ողջ առևտրային հարաբերությունների կարգավորումների վրա:

Վստահորեն կարելի է ասել, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը ևս կօգտվի համաձայանգրից: Ի՞նչ ձևով: Տեսեք, սա հնարավորություն է հայ արտադրողի համար դուրս գալու ծովային ապրանքաշրջանառության՝ եթե ոչ անմիջապես ՀՀ տարածքից, ապա գոնե դեպի ծով ելք ունեցող ԵԱՏՄ անդամ որևէ այլ երկրի տարածքից:

Եթե, օրինակ, նախկինում ՀՀ-ից արտահանվող ապրանքները ռուսական շուկայում «վերջին հանգրվան» էին ստանում և արդեն ՌԴ տարածքից դուրս գալն այլ երկիր մնում էր ՌԴ հայեցողության վրա (ինչը հասկանալի պատճառներով չէր աշխատում ի օգուտ հայ արտադրողի), ապա արդեն այդ համաձայնագրին անդամակցելուց հետո, ենթադրվում է, որ Հայաստանն իրավունք կունենա իր ապրանքը դեպի ծով ելք ունեցող ԵԱՏՄ այս կամ այն երկրի ջրային տարածքով ազատ տեղափոխել ԵԱՏՄ այլ երկիր: Ավելի պարզ ասած, ցանկացած արտահանող հայկական տնտեսվարող սուբյեկտ կարող է ցամաքային ուղիներով իր ապրանքը հասցնել ՌԴ, որտեղից էլ ջրային ուղիներով անարգել հասնել, օրինակ՝ Ղազախստան:

Եթե համաձայնագիրն այս մասով գործի, ապա հայկական կողմը շահագրգիռ կլինի կամ ձեռքբերելու կամ կառուցելու սեփական բեռնատար նավեր և մարքեթինգային միջոցառումներ իրականացնել ոչ միայն ԵԱՏՄ այն երկներում, որոնց հետ հնարավորություն ունի իրականացնել ցամաքային առևտուր, այլ նաև ԵԱՏՄ մյուս երկրներում, որտեղ, կունենա իր ապրանքի համար թիրախավորված շուկա: Իսկ սա, իր հերթին, նշանակում է առնվազն երկու ոլորտների զարգացում և հայկական ապրանքների լայն սպառման հնարավորություն ԵԱՏՄ ողջ տարածքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: