ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 18 748,32 դրամ ԱՐԾԱԹ - 221,73 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 556,59 դրամ

Իրան և Հայաստան. հարաբերությունները՝ հեռանկարային, գիտակցումը՝ երկկողմ

Նախորդ շաբաթ  առանձնակի ակտիվություն նկատվեց հայ-իրանական հարաբերություններում: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցիչները տարբեր ձևաչափերում ունեցան մի շարք երկկողմ հանդիպումներ:  Հանդիպումների ընթացքում շոշափված թեմաների վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ քննարկված երկկողմ համագործակցության ոլորտների ընտրությունն ինքնանպատակ չէր  և ելնելով ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակից՝ հետապնդում էր կոնկրետ երկարաժամկետ նպատակներ՝ ուղղված Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը տարածաշրջանային համատեքստում:

Այս տեսակետից պատահական չէր այն, որ քննարկումների ժամանակ հիմնական շեշտադրումը դրվեց համագործակցության այնպիսի առանցքային ոլորտներրի վրա, ինչպես օրինակ  սահմանային և տրանսպորտային, էներգետիկ, առևտրատնտեսական համագործակցությունը: Նշված ոլորտներում համագործակցության հետագա խորացումն էլ  ավելի արդիական է դառնում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու, Իրանի դեմ պատժամիջոցների վերացման հեռանկարի  և Իրան-ԵԱՏՄ համագործակցության հետագա ծրագրերի համատեքստում, որտեղ Հայաստանը կարող է ունենալ իր կարևոր դերը, որպես երկիր, որը Իրանի հետ ունի համագործակցության հարուստ և երկարամյա փորձ:

Փոխադարձ պաշտոնական հանդիպումների համատեքստում մյուս կարևոր դրույթը, որ պետք է արձանագրել, անդրադարձն էր երկու երկրների միջև համագործակցությանը միջազգային հարթակներում:  Այն կարևոր է նրանով, որ կողմերին թույլ կտա ձեռք բերել  փոխադարձ պայմանավորվածություն՝ միջազգային կազմակերպություններում պաշտպանելու միմյանց շահերը` մեկմեկու համար կարևոր հարցերի  քվերակության ժամանակ միմյանց աջակցելով, կամ առնվազն միմյանց դեմ չքվեարկելով:

Եթե փորձենք ամփոփել, պետք է փաստենք, որ այս փուլում հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը խոսում է այն մասին, որ կա երկուստեք գիտակցում համագործակցությունը խորացնելու և ոլորտներն ընդլայնելու անհրաժեշտության և կարևորության մասին:  Եվ փաստը, որ երկկողմ հարաբերություններում արդեն ակտիվություն է նկատում, գալիս է ապացուցելու, որ կողմերը չեն բավարարվում  միայն առկա գիտակցումով, այլ փորձում են ստեղծել առարկայական հիմք երկկողմ հարաբերությունների  զարգացման նոր հեռանկարների համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 6.44 կմ/ժ
19 C°
 
14°  26° 
20.09.2018
14°  26° 
21.09.2018
Հարցում

Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ անդամ: