ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը և ԱՄՆ-ը սպառազինությունների նո՞ր մրցավազք են սկսում Արևելյան Եվրոպայում

Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից Արևելյան Եվրոպայում ծանր զինտեխնիկա տեղակայելը կդիտարկի որպես Ռուսաստանի դեմ ուղղված «ամենաագրեսիվ քայլը» Սառը պատերազմի ավարտից հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Ռուսաստանը շատ արագ կարձագանքի ԱՄՆ-ի ցանկացած քայլին՝ ուղղված Արևելյան Եվրոպայում ռազմական ռեսուրսների մեծացմանն՝ իր արևմտյան սահմանները ամրապնդելով զորքերի և զրահատեխնիկայի թվաքանակի ավելացմամբ: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:  

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ամերիկյան բարձրաստաիճան պաշտոնյան հայտնել էր, որ Պենտագոնը քննարկում է Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրներում ծանր հրետանի տեղակայելու հնարավորությունը՝ որպես տարածաշրջանում «ռուսական հնարավոր ագրեսիային» ենթադրյալ պատասխան: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը երկուշաբթի հայտարարել է, որ Արևելյան Եվրոպա սպառազինություններ ուղարկելու հարցի քննարկումը գտնվում է սկզբնական փուլում: Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ-ի նման որոշումը՝ նշելով, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ի կանոնադրության համաձայն, ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը պահպանելու պարտավորություն ունի: Սակայն հարկ է նշել, որ ՆԱՏՕ-ում հերքում են Վաշինգտոնի այս նախաձեռնության հետ իրենց կապը: Այսպես, РИА Новости-ին դաշինքի ներկայացուցիչը հայտնել է, որ Արևելյան Եվրոպայում ծանր ռազմական տեխնիկա տեղակայելու ԱՄՆ նախաձեռնությունը ՆԱՏՕ-ին չի վերաբերում:

Ենթադրվում է, որ ԱՄՆ-ը ծանր զինտեխնիկան կուղարկի Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա և, հավանաբար, Հունգարիա: Էստոնիան և Լեհաստանն արդեն ողջունել են ԱՄՆ-ի մտադրությունն իրենց տարածքում ռազմական ներկայությունն ընդլայնելու վերաբերյալ: Ընդհանրապես, հարկ է նշել, որ Արևելյան Եվրոպայի երկրները ուկրաինական հակամարտության համատեքստում պարբերաբար մտահոգություն են հայտնել իրենց նկատմամբ «ռուսական հնարավոր ագրեսիայի» հետ կապված՝ ՆԱՏՕ-ին խնդրելով ամրապնդել իրենց անվտանգությունը: Սակայն Հյուսիսատլանտյան դաշինքում առանձնակի քայլեր չեն ձեռնարկում այս ուղղությամբ: Փոխարենը, ստեղծված առիթից փորձում է օգտվել Վաշինգտոնը՝ մեծացնելով Արևելյան Եվրոպայում իր ազդեցությունը: Ամերիկյան ծանր զրահատեխնիկայի հայտնվելը արևելաեվրոպական և բալթյան երկրներում շահավետ է նաև վերջիններիս՝ ոչ միայն իրենց անվտանգության ապահովման, այլ նաև քաղաքական կշռի մեծացման տեսանկյունից: Չնայած այս երկրների որդեգրած արևմտամետ քաղաքականությանը՝ նրանց տնտեսությունը զգալիորեն կախված է մնում Ռուսաստանի հետ հարաբերություններից: Իսկ ամերիկյան ծանր զինտեխնիկայի հայտնվելն իրենց տարածքում, ըստ այդ երկրների, թույլ կտա Ռուսաստանի հետ հարաբերություններում հանդես գալ ավելի շահեկան դիրքերից:

Ավելացնենք, որ Արևելյան Եվրոպայում ամերիկյան ռազմական տեխնիկայի հայտնվելը պատմական իրադարձություն կարելի է համարել, քանի որ սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը նախկին սոցիալիստական ճամբարի երկրներին նման ռազմական աջակցություն երբեք չէր ցուցաբերել:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: