ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էմին Հուսեյնով. հերթական «ազգի դավաճանը»

Ադրբեջանի և Շվեյցարիայի կառավարությունների միջև հաստատված համաձայնության արդյունքում` մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովն, ով տասը ամիս շարունակ Բաքվի շվեյցարական դեսպանատան տարածքում էր թաքնվում, ի վերջո մեկնել է Շվեյցարիա` հրաժարվելով ադրբեջանական քաղաքացիությունից:

Բանն այն է, որ երիտասարդ Էմին Հուսեյնովն, ով «Լրագրողների ազատության ևանվտանգության» ոչ կառավարական կազմակերպության ղեկավարն է, արդեն տևական ժամանակ էր, ինչ անխնա հետապնդվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից` վերջիններիս անընդհատ սուր քննադատության ենթարկելու և հրապարակայնորեն դատապարտելու պատճառով:

Եվ չնայած այժմ Հուսեյնովն ազատ ու ապահով է, միևնույն է Ադրբեջանի իշխանությունները ճնշում են գործադրում նրա ընտանիքի անդամների ու հարազատների վրա` պարբերաբար հարցաքննելով Էմինի մորն ու եղբորը ևսպառնալիքներ տեղալով վերջիններիս գլխին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մասնավորապես Day.az, Haqqin.az-ի ևայլնի` «ազգի դավաճան» Էմին Հուսեյնովն իրեն սատարող շվեյցարական կառավարության երաշխավորմամբ հրաժարվել էր Արևմուտքում հակաադրբեջանական որևէ պրոպագանդա կազմակերպելուց: Մեկնման առաջին մի քանի օրը նա այդպես էլ անում էր` «տղամարդու խոսքը» պահելով և եվրոպական լրագրողների սադրիչ հարցերին չպատասխանելով:

Սակայն, հաշված օրեր անց,  ինչպես նշում են խուճապի մատնված ադրբեջանական ԶԼՄ-ները, ի հեճուկս իր բոլոր խոստումներին ու պարտավորություններին, Հուսեյնովը հանկարծ հայտնվում է ամերիկյան աշխարհահռչակ CNN հեռուստաընկերության  եթերում և «ամեն կերպ զրպարտում ադրբեջանական կառավարությանը և իր սարսափելի ու անկիրթ անգլերեն լեզվով ստեր փչում նրանց հասցեին»:

Հիշեցնենք, որ բացի Էմինից, այս ողջ ընթացքում հետապնդվել ու ազատազրկվել են մի շարք այլ հասարակական ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև լրագրողներ ու իրավաբաններ, ի դեմս Ռասուլ Ջաֆարովի (6,5 տարվա ազատազրկում), Ինթիգամ Ալիևի (7,5 տարվա ազատազրկում), Լեյլա Յունուսն ու նրա ամուսին Արիֆ Յունուսը, Անար Մամադլին ու Բաշիր Սուլեյմանլին, ինչպես նաև շատ այլ ադրբեջանցիներ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: