ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան. նոր խաղաքարտ Սաուդյան Արաբիայի դեմ

Վաղեմի հակառակորդներ շիական Իրանի և սուննիական Սաուդյան Արաբիայի մրցակցությունը նոր փուլ է թևակոխում: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ թագավորության հարավարևելյան Նաջրան նահանգում նոր ընդդիմադիր խմբավորում է ձևավորվել` «Նաջրանի երիտասարդությունը», որի նպատակն է նահանգն անջատել Սաուդյան Արաբիայից: «Նաջրանի երիտասարդություն շարժումը ոտքի է կանգնել սաուդական վարչակազմի վայրագությունների դեմ և նույն նպատակն է հետապնդում, ինչ և Սաուդյան Արաբիայից անկախ Ահրար Ալ-Նաջրան-ը (Ahrar al-Najran)»̦ - գրում է իրանական Fars լրատվական գործակալությունը: Հաղորդագրության համաձայն` Նաջրանի ցեղային ուժերն ու ակտիվիստները քաղաքական և ռազմական ընդդիմադիր շարժում են սկսել նահանգում, որը ստացել է Ահրար Ալ-Նաջրան անունը և միավորում է նահանգի բոլոր ցեղերին: Վերջինս հունիսին հայտարարել է, որ անջատվում է Սաուդյան Արաբիայից և միանում Եմենին՝ Էլ-Ռիյադի դեմ պայքարում: Նշվում է նաև, որ սաուդական անվտանգության ուժերի հետ արյունալի բախումներից հետո շարժման զինյալներն իրենց վերահսկողությունն են հաստատել Նաջրանի օդանավակայանի վրա:

Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի արևելյան շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են շիաներով, 2010 թվականի վերջից պարբերաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում: Հաճախակի բնույթ են ստացել նաև անվտանգության ուժերի և տեղի բնակչության միջև բախումները:  Սաուդյան Արաբիայում շիաները կազմում են բնակչության գրեթե 10 տոկոսը: Շիական համայնքն այս արաբական միապետության սահմաններում լուրջ խտրականությունների է ենթարկվում: Նրանք իրավունք չունեն կրոնական արարողություններ անցկացնել, զրկված են պետական համակարգում մի շարք ղեկավար պաշտոններ ստանձնելու իրավունքից, չեն կարող ծառայել բանակում, անվտագության ծառայություններում և ոստիկանությունում: Երկրում պարբերաբար փակվում են շիական մզկիթները:

      Մասնագետներն այս խտրականությունները դիտարկում են շիական Իրանի հանդեպ Սաուդյան Արաբիայի վախով: Միապետությունում կարծում են, որ շիական ելույթների ակտիվացման հետևում կանգնած է հենց Իրանը: Առհասարակ, շիաների խնդիրն Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները պայմանավորող կարևորագույն գործոններից մեկն է:

Իրանի և Սաուդյան Արաբիայի մրցակցությունը պայմանավորված է ոչ միայն կրոնական գործոնով, այն նաև տարածաշրջանում գերակա քաղաքական դիրք ունենալու կողմերի նկրտումներով: Իրանն ու Սաուդյան Արաբիան մրցակցում են նաև էներգառեսուրսների շուկայում: Վերջին շրջանում նրանց հակամարտությանը կարելի էր հետևել Սիրիայի, Լիբանանի, Եմենի օրինակով, որտեղ կողմերը խիստ իրարամերժ դիրքորոշում ունեն: Եվ եթե զինված ընդդիմադիր խմբավորման ստեղծման մասին իրանական լրատվամիջոցների հայտնած վերոնշյալ տեղեկությունը հավաստի է, ապա սա նշանակում է, որ Իրանն իր հերթական խաղաքարտն է օգտագործում թագավորության վրա ճնշում գործադրելու համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: