ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում ներխուժել Սիրիա

Սիրիայում այսպես կոչված «արաբական գարնան» սկսվելուց հետո մերձավորարևելյան օրակարգից չի հեռանում թուրքական ռազմական միջամտության հարցը: Թուրքական իշխանությունները ժամանակ առ ժամանակ հայտարարում են սահմանային լարվածածության աճի մասին` փորձելով այն օգտագործել որպես պատրվակ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու կամ Սիրիա ներխուժելու համար: Վերջին մի քանի տարիների զարգացումները ցույց են տալիս, որ նման պահերը պատահաբար չեն ընտրվում: Որպես կանոն` դրանք համընկնում եմ Թուրքիայում ներքին անկայունության կամ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության դիրքերի հարաբերական թուլացման հետ:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի զինված ուժերն այս շաբաթ մտադիր են Անկարայում հանդիպում անցկացնել սիրիական սահմանի մոտ տեղակայված ստորաբաժանումների հրամանատարների հետ, որի ընթացքում քննարկվելու է հնարավոր ռազմական միջամտության հարցը: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախորդ շաբաթ հայտարարեց,որ թուրքական իշխանությունները Սիրիա ներխուժելու «որևէ հրատապ ծրագիր» չունեն, երկրի զինված ուժերը շարունակում են հավելյալ զորքեր և սարքավորումներ տեղակայել Սիրիայի հետ սահմանի վրա: Ներկայումս ավելի քան 54 հազար զինվորներ (թուրքական ցամաքային ուժերը գրեթե 15%-ը) գտնվում են սիրիական սահմանի մոտ:

Հիշեցնենք, որ հունիսի կեսերին քրդական ուժերի կողմից թուրքական սահմանի մոտ գտնվող Թել-Աբյադ քաղաքի գրավումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերսկսեց բուֆերային գոտու ստեղծման քարոզարշավը: Նա հայտարարեց̦ որ «Թուրքիան երբեք թույլ չի տա քրդական պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում»: Թուրք պաշտոնյաները փորձում են ապացուցել̦ որ բուֆերային գոտու ստեղծումն անհրաժեշտ է գլխավորապես սիրիացի փախստականների համար ապահով գոտի ստեղծելու համար, թեև նման հայտարարություններն այլևս ոչ մեկին չեն համոզում: Al-Monitor կայքի տվյալներով ռազմական միջամտությանը դեմ է ինչպես թուրքական ռազմական էլիտան, այնպես էլ երկրի ընդդիմությունը:

Վերլուծաբանները նշում են, որ թուրքական արդարացումներն անհիմն են, քանի որ մինչ այժմ փորձն ապացուցել է, որ քրդական ուժերի կողմից վերահսկվող սահմանային շրջաններն ավելի ապահով են, և չեն կարող սպառնալ Թուրքիայի անվտանգությանը: Հնարավոր է, որ կոալիցիոն կառավարության ձևավորումից հետո իշխող կուսակցությունն այլևս չկարողանա շարունակել սիրիական քաղաքականությունը, և այս անցումային շրջանում փորձում է երկիրը ներքաշել նոր արկածախնդրության մեջ: Էրդողանը հավանաբար ցանկանում է ընտրություններում կրած իր պարտությունը լրացնել ռազմական հաջողություններով: Հետևաբար, Սիրիա ներխուժելու շուրջ շրջանառվող տեղեկությունները նախ և առաջ ներքին լսարանի համար են:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    27 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: