ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եմենում կարող է ժամանակավոր հրադադար հաստատվել

Եմենում հակամարտող կողմերին կարծես թե հաջողվել է որոշակի համաձայնության գալ ժամանակավոր հրադադար կնքելու շուրջ: Եմենի կառավարությունը հայտնել է ՄԱԿ-ին̦ որ կհամաձայնի հրադադար կնքել ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին̦ որ Եմենում հակամարտող կողմերը բանակցություններ են սկսել հնգօրյա մարդասիրական դադարի շուրջ պայմանավորվելու համար: Ակնկալվում է̦ որ հրադադարը սկսվելու է հուլիսի 12-ին̦ և տևելու է մինչև հուլիսի 17-ը` մուսուլմանների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ավարտը:

«Եմենի իշխանությունները տեղեկացրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին̦ որ համաձայն են առաջիկա օրերին հրադարար հաստատել»̦ - Եմենի կառավարության խոսնակի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը: Նշվում է նաև̦ որ Եմենի նախագահ Մանսուր Հադին երաշխավորում է հրադադարի հաջողությունը: Եմենի կառավարության նամակը ստանալուց հետո ՄԱԿ-ը փորձում է պարզաբանություններ ստանալ կողմերից:

Եմենի մայրաքաղաք Սանան և այլ նահանգները վերահսկող Հութի շարժման ղեկավարները դեռևս չեն մեկնաբանել այս լուրը: Վերջին շրջանում ՄԱԿ-ն ակտիվացրել էր Եմենում հրադադար հաստատելու ուղղությամբ իր ջանքերը: Եմենական ճգնաժամի հետևանքով ավելի քան 3000 մարդ է մահացել̦ գրեթե 1 միլիոն մարդ տեղահանվել է: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան շարունակում է ավիահարվածներ հասցնել հութիների դիրքերին̦ երկրում չեն դադարում ահաբեկչությունները̦ ինչի հետևանքով ամեն օր տասնյակ մարդիկ են զոհվում: ՄԱԿ-ի տվյալներով ավելի քան 21 միլիոն մարդ կամ երկրի բնակչության 80%-ը մարդասիրական օգնության կարիք ունի:

Վերլուծաբանները հույս են հայտնում̦ որ հրադադարի մասին տեղեկությունները կհաստատվեն̦ և սա իր հերթին ազդակ կհանդիսանա ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: