ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր «Մայդա՞ն» Ուկրաինայում

Ուկրաինայում արդեն մի քանի օր է չի թուլանում  «Աջ սեկտոր» ազգայնական խմբավորման  առաջացրած լարվածությունը:  Ի՞նչ է իրականում ցանկանում «Աջ սեկտորը»: 

Իրադարձությունները սկսեցին արագ զարգանալ, երբ հուլիսի 11-ին Մուկաչևո քաղաքում 20 զինված անձինք՝ հատուկ համազգեստների և  մեքենաների վրա  «Աջ սեկտոր» գրառմամբ, սրճարաններից մեկում բախում ունեցան պատգամավոր Միխայիլ Լանյոի հետ, ով «Ժողովրդի կամք» պատգամավորական խմբից է:

Ինչպես հայտնում են ոստիկանները՝ չկարողանալով համաձայնության գալ՝ տվյալ անձիք կրակել են պատգամավորի ուղղությամբ, որից հետո կրակ են բացել տարածքը շրջափակման մեջ առած իրավապահ մարմինների ուղղությամբ և ազատվելով փախուստի  դիմել քաղաքից և թաքնվել անտառում, որից հետո հայտնել են, որ զենքերը վայր կդնեն միայն այն դեպքում, եթե այդպիսի հրաման տրվի իրենց առաջնորդ Դմիտրի Յարոշի կողմից: Բախման պատճառը, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, մաքսանենգությանն առնչվող ազդեցության գոտիների բաշխումն է: 

Խմբի անդամները, իրենց հերթին,  պնդում են, որ պայքարում են մաքսանենգության դեմ, սակայն այդ պայքարին խոչընդոտում է Ներքին գործերի նախարարությունը, ավելին` այդ անօրինական գործողությունների մեջ ներգրավված են նաև տեղական պաշտոնյաները:

Ավելի ուշ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն այս գործողությունները որակեց որպես ահաբեկչական ակտ և  հայտարարեց, որ այս ամենի հետևում կանգնած է «Աջ սեկտոր» ծայրահեղական-կամավորական գումարտակի հրամանատար Ռոման Ստոյկը, որն էլ, իր հերթին չի ժխտել այդ իրողությունը: Նա խմբավորման անդամ է դարձել Մայդանի դեպքերից  անմիջապես հետո, սակայն կարճ ժամանակում կարողացել է ձեռք բերել  առաջնորդների՝ մասնավորապես Դմիտրի Յարոշի վստահությունը, ով խմբավորման ղեկավարն է համարվում:

Իսկ իրականում ի՞նչ են ցանկանում նրանք: Կարելի է ասել, որ պատասխանը հստակ է.ցանկանում են կրկնել 2014 թվականի Մայդանի ողբերգությունը: Այս ամենը երևում է խմբի անդամների տված խոստումից այն մասին, որ այս անգամ՝ համեմատած 2014 թվականի հետ, դեպքերն ավելի կատաղի են լինելու: Կարելի է ասել, որ նրանք բացահայտ կերպով դուրս են եկել նախագահի դեմ:

Նրանց անդամներից մեկի  խոսքերով, խմբավորումը Դոնբասում նրա համար չի արյուն թափել, որ արժանանա Պորոշենկոյի գոռոզությանը և կեղծավորությանը: «Աջ սեկտորի» կարծիքով  այսօր Ուկրաինայի  կառավարության գործունեությունն անտրամաբանական է և ուղղված է ժողովրդի դեմ:

Մուկաչևո քաղաքում կատարված իրադարձություններից հետո  «Աջ սեկտորի» ակտիվիստները  շաբաթ երեկոյան նախագահի նստավայրի առջև հանրահավաք սկսեցին: Ցուցարարների գլխավոր պահանջն ՆԳՆ ղեկավար Արսենի Ավագովի և մի շարք ոստիկանական պաշտոնյանների հրաժարականն է, ինչպես նաև ներքին գործերի նախարարության գործունեության լուսաբանումը:  Հակառակ դեպքում, նրանք խոստանում են սկսել «երկրորդ մայդան»:

Украина.ru-ին տված հարցազրույցի ժամանակ ցույցի մասնակիցների մեծամասնությունը հայտարարել են, որ կիսում են «Աջ սեկտորի» գաղափարները և նույնպես կարծում են, որ Պորոշենկոն ոչինչ չի անում երկրի համար և ժամանակն է, որ հրաժարական տա՝ իր հետ տանելով նաև  Ներքին գործերի նախարար  Արսենի Ավագովին:

Ինչ վերաբերում է Պորոշենկոյին՝ նա այս քայլը համարում է  ահաբեկչական ակտ՝ ուղղված ոչ միայն իշխանությունների, այլ նաև ողջ Ուկրաինայի դեմ: Նա ընդունել է մարտահրավերը և չի պատրաստվում զիջել:

Աջ սեկտորի այս քայլն իսկապես մարտահրավեր է իշխող կառավարության համար: Ըստ նրանց՝ պետությունը ոչինչ չի անում երկրում արդարություն հաստատելու և կոռուպցիայի և մաքսանենգության դեմ պայքարելու համար: Աջ սեկտորի պայքարը դեռևս շարունակվում է:

Ինչպես հայտնում է РИА Новости-ին՝ ներկա դրությամբ ձերբակալվել են խմբի չորս անդամ, իսկ նրանցից վեցը դեռևս շարունակում են թաքնվել իրավապահ մարմիններից: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: