ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանից հետո Իսրայելի հերթն է

Իրանից հետո Իսրայելի հերթն է̦ հայտարարում է Արաբական Պետությունների Լիգան: Ինչպես հայտնում է AFP -ն, ԱՊԼ ղեկավար Նաբիլ Ալ-Արաբին հայտարարել է̦ որ «Իրանի և միջազգային տերությունների միջև պատմական համաձայնագիրը Մերձավոր Արևելքը զանգվածային ոչնչացման զենքից ազատելու ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլն է»: Նա հույս է հայտնել̦ որ ձեռքբերված միջուկային պայմանագիրը «կայունություն և անվտանգություն կբերի անկայուն տարածաշրջանին»:

Միաժամանակ, ԱՊԼ գլխավոր քարտուղարը կոչ է արել միջազգային հանրությանը հրաժարվել երկակի ստանդարտներից և վերահսկել Իսրայելի միջուկային ծրագիրը̦ ինչպես դա արվեց Իրանի պարագայում: Ողջունելով Իրանի հետ կնքված պայմանագիրը` Նաբիլ Ալ-Արաբին պահանջել է միջազգային հանրությունից ճնշում գործադրել Իսրայելի վրա և ստիպել վերջինիս պաշտոնապես ընդունել իր միջուկային օբյեկտների գոյությունը: ԱՊԼ-ի ղեկավարի կարծիքով Ատոմային Էներգիայի միջազգային գործակությունը պետք է իր վերահսկողությունը հաստատի այդ օբյեկտների և Իսրայելի միջուկային ծրագրի վրա:

Նշենք̦ որ Իսրայելը պաշտոնապես հերքում է միջուկային զենք ունենալու հանգամանքը̦ թեև ընդունված է կարծել̦ որ նա աշխարհում վեցերորդ պետությունն է̦ որ դեռևս 1950-ական թվականների վերջերից Ֆրանսիայի օգնությամբ սկսել է միջուկային զենք մշակել: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: