ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան և Վաշինգտոնը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչները հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի սահմանադրական փոփոխությունների հարցը: Ինչպես տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Դոնբասի հումանիտար իրադրությանը, ընդգծել են ԵԱՀԿ-ի կարևոր դերակատարությունն ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում:

Նշենք, որ ավելի վաղ Կիև կատարած այցի ընթացքում Նուլանդը հավանության էր արժանացրել Պորոշենկոյի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, որոնք տեղական ինքնակառավարման հատուկ կարգավիճակ են նախատեսում Ուկրաինայի արևելյան շրջանների համար: Միաժամանակ Նուլանդը հայտարարել էր, թե Դոնբասում հակամրտության թեժացման պարագայում ԱՄՆ պատրաստ է ավելացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ:

Գ. Կարասինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղարի օգնականն այսօր անդրադարձել է Մինսկի 2015թ. փետրվարի 12-ի պայմանավորվածությունների իրականացմանը, Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումներին, անվտանգության ամրապնդմանը, հումանիտար խնդիրներին: Դիվանագետները քննարկել են նաև կոնտակտային խմբի՝ վաղը Կիևում նախանշված հանդիպումը: Ռուսական կողմը կրկին  ընդգծել է Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջև ուղղակի երկխոսության մեկնարկի կարևորությունը:

 Նշենք, որ նախօրեին հեռախոսազրույց են ունեցել նաև Նորմանդական քառյակի երկրների ղեկավարները՝ Ա. Մերկելը, Ֆ. Օլանդը, Պ. Պորոշենկոն և Վ. Պուտինը, ովքեր նշել են, որ Մինսկի պայմանավորվածությունները պետք է իրականացվեն մինչև 2015թ. ավարտը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծից տանկերն ու սպառազինության թեթև տեսակները ետ քաշելու, Շիրոկինոյի շրջանն ապառազմականացնելու և ականազերծելու շուրջ:  Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Դոնեցկի և Լուկանսկի հանրապետությունները երեկ երեկոյան սկսել են միակողմանիորեն շփման գծից ետ քաշել 100 մմ-ից պակաս տրամաչափով սպառազինությունները: Շփման գծից զինտեխնիկայի դուրս բերումն իրականացվում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերահսկողությամբ: Սակայն, ըստ որոշ հաղորդագրությունների, ուկրաինական պաշտպանական ուժերը գիշերը խախտել են հրադադրը՝ գնդակոծելով Դոնեցկը:

Միաժամանակ Ուկրաինայում շարունակում է խնդրահարույց մնալ սահմանադրական բարեփոխումների հարցը: Արևելյան շրջանների ինքնակառավարման հատուկ կարգավիճակի մասին դրույթը հիմնական օրենքում ամրագրելու առաջարկը նախագահ Պորոշենկոն ստիպված է եղել Ռադա ներկայացնել Նուլանդի հետ հանդիպումից հետո: Հակադարձելով պատգամավորների դշգոհությանը՝ վերջինս նշել է, որ սահմանադրական փոփոխությունները չեն սպառնում երկրի տարածքային ամբողջականությանը, հակառակը՝ դրանց միջոցով Կիևը կկարողանա վերականգնել վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի նկատմամբ: Պորոշենկոն հավելել է նաև, որ փոփոխությունները չիրականացնելու դեպքում Ուկրաինան կարող է զրկվել միջազգային աջակցությունից: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: