ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան Իրանի հետ կապերը վերականգնելու իր նախապայմաններն ունի

Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից հետո Արևմուտքը քայլեր է ձեռնարկում Իսլամական հանրապետության հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Գերմանիան առաջին քայլերն է անում Թեհրանի հետ երբեմնի սերտ առևտրային հարաբերությունները վերականգնելու համար: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սիգմար Գաբրիելը 15 տարվա մեջ առաջին անգամ բիզնես պատվիրակության ուղեկցությամբ այցելել է Իրանի մայրաքաղաք: Նա առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ միջուկային համաձայնագրի կնքումից հետո եռօրյա այցով ժամանել է Թեհրան:

Կողմերը պայմանավորվել են առաջին համատեղ տնտեսական ֆորումը կազմակերպելու շուրջ: Միաժամանակ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարն ակնարկել է իրանական ղեկավարությանը, որ առավել սերտ տնտեսական կապերը կախված են Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումից` ընդգծելով, որ պաշտոնական Բեռլինը չի կարող ընդունել այն փաստը, որ  «Իրանը վիճարկում է Իսրայելի գոյության իրավունքի հարցը»:

«Միջուկային համաձայնագրի և հետագա իրադարձությունների հետ կապված նոր խնդիրներ կառաջանան Իրանի համար: Մենք հիմք ենք նախապատրաստել Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման համար, և ես կարծում եմ, որ դա բխում է նաև Իրանի շահերից: Տարածաշրջանում և Իսրայելում անվտանգության ապահովումը մեզ համար շատ կարևոր է», - Գերմանիայի էկոնոմիկայի նախարաի խոսքերը մեջբերում է Eunonews-ը:

Խոսելով բացառապես տնտեսական խնդիրների մասին` Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է, որ Իրանը հույս ունի առաջ շարժվել պատժամիջոցների վերացումից հետո: «Գերմանական ընկերություններն ու պետությունը կարծես Իրանին օգնելու քաղաքական վճռականություն ունեն»,- ընդգծել է Իրանի նավթի նախարարը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իրանի և Գերմանիայի միջև ավելի սերտ կապերը կօգնեն կամուրջ կառուցել Եվրոպայի և ողջ Մերձավոր Արևելքի միջև, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Ռոհանին նաև հույս է հայտնել, որ Գերմանիան դրական դերակատարում կունենա Իրանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների բարելավման գործում:

Վերլուծաբանները նշում են, որ գերմանական պատվիրակության այցը Թեհրան ուժեղ ազդանշան է այն մասին, որ Գերմանիան ցանկանում է արագ վերականգնել Իրանի հետ տնտեսական և քաղաքական կապերը, գրում է Reuters-ը: Գերմանական արդյունաբերական ընկերությունները նշում են, որ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունից արտահանման ծավալներն Իրան կարող են առաջիկա մի քանի տարիների ընթացքում քառապատկվել: Գերմանիան մի ժամանակ տարածաշրջանից դուրս Իրանի առաջատար մատակարարն էր, բայց 2007 թվականին այդ դերը զիջեց Չինաստանին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: