ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան նոր հեղափոխության նախաշեմի՞ն

«Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է, որ կազմակերպությունն Ուկրաինայում սկսում է հեղափոխության նոր փուլ: Նման հայտարարությամբ նա հանդես է նախօրեին՝ հուլիսի 21-ին, Մայդանում կայացած «Կորչի դավաճանների իշխանությունը» կարգախոսով ցույցի ժամանակ, որին մասնակցում էր մի քանի հազար մարդ:

Իր ելույթի ժամանակ Դմիտրի Յարոշը նշել է, որ «Աջ սեկտորը» պատրաստվում է իշխանություններին անվստահություն հայտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: «Ժողովուրդը պետք է իր կարծիքն արտահայտի երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»,- նշել է Յարոշը: Այս նպատակով կազմակերպության անդամները պատրաստվում են շտաբներ ձևավորել երկրի ամբողջ տարածքում: «Շատ մեծ աշխատանք է սպասվում, այն լինելու է բարդ և երկարատև: Վաղվանից Ուկրաինայի բոլոր շրջաններում, յուրաքանչյուր շրջկենտրոնում ձևավորվելու են հանրաքվեի հարցերվ շտաբներ», -նշել է Յարոշը: Կազմակերպության ղեկավարը նշել է, որ եթե իրենց չհաջողվի հանրաքվե անցկացնել, ապա այն կփորձի ստեղծել իր սեփական Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  և Ուկրաինայի ողջ տարածքում առանձին ընտրություններ կանցկացնի: Նրա խոսքով՝ «Աջ սեկտորը» չի պատրաստվում մասնակցել հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ընտրություններին:

Յարոշը նաև պահանջել է Կիևից ամբողջությամբ շրջափակման ենթարկել Դոնբասը և օրինականացնել կամավորական ջոկոտները: 

Վերլուծաբանները միանգամայն իրատեսական են համարում «Աջ սեկտորի» այս հայտարարությունն, ավելին՝ կարծում են, որ ռազմական բախումը իշխանությունների հետ միանգամայն հնարավոր է: ««Աջ սեկտորի» անդամները վաղուց են խոսում հեղափոխությունը շարունակելու իրենց մտադրության մասին՝ ասելով, որ այն իրենցից գողացել են»,- РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Գեորգի Ֆյոդորովը:

Հիշեցնենք, որ «Աջ սեկտորը», որն ինչպես նախօրեին հայտնեց Դմիտրի Յարոշը  ռազմաքաղաքական կազմակերպությունից վերանվանվել է ազգային-ազատագրականի, հանդիսանում է ծայրահեղական և ազգայնական ուկրաինական կազմակերպությունների միություն, որի զինյալները 2014 թվականի փետրվարին մասնակցել են ցուցարարների և ոստիկանության բախումներին, ինչպես նաև վարչական շենքերի գրավմանը:

Ռուսաստանում արգելված ծայրահեղական այս կազմակերպության հայտարարությունը բնականաբար Մոսկվայի կողմից ողջունելի չէ, ավելին՝ այն չի բխում նաև Արևմուտքի շահերից, քանի որ այս կազմակերպությունը բացահայտ ազգայնական, ֆաշիստական տրամադրվածություն ունի, և կարծել, որ իշխանության գալով նրանք կհայտնվեն Արևմուտքի ազդեցության գոտում անիրատեսական է: Այս կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ-ն արդեն նշել է, որ «Աջ սեկտորը» բարդացնում է առանց այդ էլ լարված իրավիճակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: