ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարկավոր է մեր միջոցառումներին որքան հնարավոր է շատ երիտասարդների ներգրավել

Արամ Նավասարդյան

Ալմաթիի հայկական համայնքի երիտասարդական թևի ակտիվիստ

 

-         Խնդրում եմ պատմեք, թե ինչով է զբաղվում հայ երիտասարդությունը Ղազախստանում:

-         Հայ երիտասարդությունն ընդգրկված է Ղազախստանի գրեթե բոլոր բնագավառներում, լինի դա արհեստ, արվեստ, թե այլ աշխատանքներ, քանի որ շատ տաղանդավոր են, ինչպես և աշխարհում բոլոր հայերը: Նրանք նաև ակտիվորեն մասնակցում են հայկական մշակութային կենտրոնի կյանքին: Իհարկե՝ ոչ բոլորը, բայց պետք է աշխատենք որքան հնարավոր է շատ երիտասարդներ ներգրավել, որպեսզի նրանք իրենց տաղանդը, հնարավորություններն օգտագործեն հայկական համայնքի միջոցառումներում:

Կան տարբեր միջոցառումներ, ինչպես, օրինակ, ԽՍՀՄ տարիներից մնացածները, երբ ներկայացնում էին տարբեր ազգերին: Այդ ավանդույթն այստեղ շարունակվում է, և դա գովելի է: Այդ միջոցառումներից են, օրինակ, Մայիսի 1-ը, Նաուրիզը, որոնց ժամանակ տարբեր ազգերի ներկայացուցիչներին տրվում են տաղավարներ, որոնք նրանք զարդարում են ազգային ոճով, այնտեղ ցուցադրում իրենց մշակույթը, ուտեստները: Այդ օրերին կատարվում են ուրախ տոնախմբություններ: Այսպիսի միջոցառումներն ամրապնդում են ազգերի միջև հարաբերությունները:

-         Իսկ Հայաստանից որևէ օգնություն ստանո՞ւմ եք դասագրքերի, տեսանյութերի տեսքով:

-         Մենք համագործակցում ենք և´ Սփյուռքի նախարարության, և´ Մշակույթի նախարարության հետ: Բոլոր կարևոր, մեզ անհրաժեշտ գրականությունը մեզ ուղարկվում է, Հայաստանի կողմից այդ գործն արվում է, Սփյուռքի նախարարությունում շատ ջանասեր են աշխատում: Մենք Ղազախստանում պետք է օրինապահ քաղաքացիներ լինենք, քանի որ ներկայացնում ենք Հայաստանը, և նաև պետք է Հայաստանի օրինապահ քաղաքացիներ լինենք, և այդ դրսևորումը շատ ճիշտ է: Մայիսի վերջերին անցկացրեցինք կինոփառատոն և ներկայացրեցինք երեք հայկական ֆիլմ: Կարծում եմ` եկող տարիներին նման փառատոներ նորից կանցկացնենք, քանի որ այս առաջին փառատոնին հայերն ակտիվորեն մասնակցեցին, և կազմակերպիչները շատ գոհ էին: 

Նյութը տպագրվում է «Հայաստան-Ղազախստան. համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: