ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եմենում ապստամբների դիրքերը թուլանում են

Եմենի գործող նախագահ Հադիին հավատարիմ ուժերին հաջողվել է ապստամբ հութիներից գրավել նավահանգստային Ադեն քաղաքը, որի համար արդեն մի քանի շաբաթ է կռիվներ էին ընթանում ապստամբների և գործող նախագահին հավատարիմ ուժերի միջև, հայտնում է Al Jazeera-ն:

Ադենը ապստաբների վերահսկողության տակ էր գտնվում 2015 թվականի սկզբից: Հութիների կողմից հենց Ադենի գրավման արդյունքում էր, որ նախագահ Հադին ստիպված եղավ փախչել երկրից և ՄԱԿ-ից ու արաբական երկրներից ռազմական օգնություն խնդրել:

Փորձագետները և վերլուծաբանները նշում են, որ Իրանի կողմից հովանավորվող շիա ապստաբների այս պարտությունը վերականգնում է հավասարակշռությունը Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի հետ միջազգային ուժերի կողմից համաձայնություն կնքելու ֆոնին: Որոշ վերլուծաբաններ էլ հակված են կարծելու, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վճռական փուլում Իրանի կողմից հութիններին տրամադրվող աջակցությունը նվազել էր, ինչը և հանգեցրել է վերջիններիս պարտությանը:

Նշենք, որ Կահիրեում շարունակվում են Եմենում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունները՝ մի կողմից  ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Բահրեյնի, մյուս կողմից Եմենի նախկին նախագահ Սալեհի «Կոնգրես» կուսակցության ներկայացուցիչների միջև:

«Կահիրեում բանակցություններ են ընթանում «Կոնգրես» կուսակցության առաջնորդների և ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի և Բահրեյնի դիվանագետների միջև Եմենում ճգնաժամի խաղաղ լուծումը գտնելու նպատակով»,-հաստատել է Սալեհի կուսակցության առաջնորդ Ադել Շուջան՝ հավելելով, որ այդ բանակցություններն արդեն բավականին առաջընթաց են գրանցել:

Կահիրե կատարած այցի ժամանակ Սաուդյան Արաբայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը  հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է Եմենում հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքի: «Սաուդյան Արաբիան, ինչպես նաև ողջ կոալիցիան, գիտակցում է, որ ճգնաժամի լուծումը պետք է լինի քաղաքական և աջակցում է քաղաքական լուծման համար հիմքեր ստեղծելու ցանկացած ջանքի», - Ջուբեյրի խոսքերը մեջ է բերում Reuters գործակալությունը:

Եմենի նախկին նախագահ Սալեհին հավատարիմ զինված ուժերն առանցքային նշանակություն ունեն Եմենի հակամարտությունում, և այս համատեքստում Սալեհի ներկայացուցիչների և արաբական կոալիցիայի և վերջինիս աջակցող միջազգային ուժերի միջև բանակցությունները կարող են գործնական ազդեցություն ունենալ հակամարտության ընթացքի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: