Խրախուսելով Ադրբեջանին՝ միջազգային հանրությունը կորցնում է հայկական կողմերից զիջումներ ակնկալելու բարոյական իրավունքը

Ինչպես և ակնկալվում էր, Եվրոպական օլիմպիական խաղերից հետո կրկին սրվեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին: Նախորդ հանգստյան օրերին միայն հրադադարի պահպանման ռեժիմի խախտման շուրջ 320 դեպք է գրանցվել: Սահմաններին արկերի ու ականների պայթյունները չլռեցին նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ միջնորդների՝ տարածաշրջան կատարած այցի ընթացքում, գրանցվեցին նույնիսկ զոհեր ու վիրավորներ:
Եվ այս ամենի ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ գոհունակություն էր հայտնում այն փաստի առիթով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ մինչև տարեվերջ նրանց հանդիպումը կազմակերպելու շուրջ: Դժվար է ասել` մինչև այդ հանդիպումը դեռ հրադադարի քանի խախտում կգրանցվի, քանի կյանք կխլեն դրանք: Դժվար է նույնիսկ ասել՝ կկայանա արդյո՞ք հանդիպումը:
Այն, որ լավատեսության հիմքերը չափազանց քիչ են, խոստովանում են նաև իրենք` միջնորդները: Պատահական չէ, որ այցի ընթացքում համանախագահները բազմիցս նշեցին, որ իրենց նպատակն այժմ ոչ թե կարգավորման դետալները քննարկելն է, այլ կողմերի միջև վստահության վերականգնմանը նպաստելը: Դժվար է նույնիսկ հուսալ, որ նախագահների հանդիպումը կկանխի սահմաններին իրավիճակի հետագա սրացումները: Մեկ անգամ չէ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, որի ընթացքում նրանք «խաղաղ գործընթացը շարունակելու հանձնառություն են ստանձնել» հետևել են բազմաթիվ զինծառայողների և խաղաղ բնակիչների կյանքեր խլող ադրբեջանական նախահարձակ գործողությունները սահմաններին: Ինչու՞ ... Պատասխանը չափազանց պարզ է. Ադրբեջանը շարունակում է իր զինանոցում պահել և գնալով ավելի ու ավելի հաճախ կիրառել հակամարտությունն ուժով և ուժի սպառնալիքով «կարգավորելու» իր կողմից իրեն վերապահված իրավունքը: Երկրի ղեկավարի մակարդակով խոստոնալով շարունակել բանակցությունները` ադրբեջանական կողմը չի խորշում հեշտությամբ դրժել այդ խոստումը` շանտաժի ենթարկելով ինչպես հայկական կողմերին, այնպես էլ միջնորդներին, երբ բանակցային սեղանին առկա իրավիճակը չի բավարարում իր ակնկալիքները: Իսկ թե որն է Բաքվի ակնկալիքը, թերևս մանրամասնելու կարիք չկա. Կազանյան հանդիպումից ի վեր Ադրբեջանը գործի է դնում բոլոր միջոցները փոխզիջումային կարգավորման ցանկացած հնարավորություն տապալելու նպատակով:
Ցավոք, 2011-ից ի վեր շատ են փոխվել և չափազանց կոշտացել կարգավորումը տապալելու ադրբեջանական կողմի միջոցները: Եթե տարիներ առաջ հակառակորդն առավելապես ապավինում էր դիվանագիտական հնարքներին, օրինակ՝ առաջարկելով շրջանցել կարգավորման սկզբունքների համաձայնեցման փուլը և անցնել մեծ պայմանագրի շուրջ բանակցությունների, որոնք իհարկե ուղեկցվում էին սադրանքներով սահմաններին, ապա այսօր Ադրբեջանը չի կաշկանդվում դիմել բացահայտ շանտաժի՝ ի դեմս ուժի ինտենսիվ կիրառման: Համանախագահների այցի ընթացքում սրելով իրվիճակը ՀՀ և ԼՂՀ հետ սահմաններին՝ Ադրբեջանն ի դեմս Մամեդյարովի հանդգնեց հայտարարել, թե որպես փոխզիջում իրենք պատրաստ են «վերանայել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միայն Ադրբեջանի կազմում»՝ ավելացնելով, թե Ադրբեջանի դիրքորոշմամբ՝ զինծառայողները պետք է հետ քաշվեն, տեղահանվածները պետք է վերադառնան, ճանապարհները բացվեն և հետո միայն վերականգնվեն հարաբերությունները: Փաստորեն երկրի թիվ մեկ դիվանագետը նույնիսկ չի էլ փորձում քողարկել այն, որ իրենք խնդրի համապարփակ կարգավորում կամ որևէ զիջման հնարավորություն չեն էլ դիտարկում:
Ադրբեջանի գործելաոճն ու վարքագիծը թերևս պարզ են, իսկ ինչի՞ են ձգտում միջնորդները: Պատահական չէ, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահող Ուորլիքի այցը տարածաշրջան և Մոսկվա համընկավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքման հետ: Այժմ, երբ ԻԻՀ հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ և առաջիկայում ակնկալվում է վերջինիս էներգետիկ ռեսուրսների նկատմամբ միջազգային էմբարգոյի աստիճանական վերացում, Արևմուտքի համար առավել քան կարևորվում են մեր տարածաշրջանում կայունությունն ու էներգետիկ ուղիների անվտանգությունը: Հասկանալի է՝ կայունությունը կարող է և չենթադրել կարգավորում, էական է, թե ում ձեռքում են վերահսկողության լծակները:
Այցի ընթացքում "Ведомости" պարբերականին տված հարցազրույցում ամերիկացի համանախագահողն ուշագրավ հայտարարություն էր արել. «Եթե նախկինում հրադադարի ռեժիմը խախտվում էր դիպուկահարների կողմից, ապա այժմ, գիտենք, որ առավել խոշոր սառազինություններ են կիրառվում: Մեզ դա մտահոգում է, մեզ նաև մտահոգում է սպառազինությունների հավասարակշռության հարցը: ... Մենք չենք ուզում, որ ռազմական առավելությունը կողմերից որևէ մեկին դրդի կիրառել այդ առավելությունը: Նաև այս պատճառով Հայաստանը պետք է մասնակցի խաղաղ բանակցություններին»: Նշենք, որ Ադրբեջանի կողմից զինված գործողությունների վերսկսման վտանգը հաճախ է շեշտադրվում ամերիկացի համանախագահողի ելույթներում: Սակայն հարցազրույցի ընթացքում Ուրլիքը բացահայտում է ամերիկյան կողմի մեկ այլ մտավախություն ևս: Այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան հակամարտության համատեքստում հնարավոր է 2008-ի հնգօրյա պատերազմի սցենարի կրկնություն, Ուորլիքը պատասխանում է. «Դա այն է, ինչից մենք վախենում ենք. հակամարտության սրացում, որը միջազգային հանրությանը նոր լուրջ մարտահրավերի առջև կկանգնեցնի»:
Ստացվում է՝ ուժի «չափավոր» կիրառումը բանակցային գործընթացում առավելություն ստանալու նպատակով համանախագահների համար սկզբունքորեն անընդունելի չէ: Անընդունելի կարող է համարվել միայն ուժերի հավասարակշռության խախտումը՝ հօգուտ տարածաշրջանային դերակատարներից որևէ մեկի:
Հետաքրքիր է՝ երբևէ միջնորդները կանգնել են հարցադրման առջև, թե ինչն է Ադրբեջանին հնարավորություն տվել նման բացահայտ ապակառուցողական կեցվածք որդեգրել: Արդյո՞ք ուժային կենտրոնները չեն զգում պատասխանատվության իրենց բաժինը Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության համար թե՛ այդ երկրի ներսում, թե՛ սահմաններին:
Եվ նման իրավիճակում, երբ միջնորդական առաքելություն իրականացնող երկրներն իրենց քաղաքականությամբ ոչ միայն Ադրբեջանին չեն զրկում ուժի կիրառումը որպես գործիք բանեցնելու հնարավորությունից, այլև, իրենց անգործությամբ անուղղակորեն խրախուսում են դրա կիրառումը, հարց է առաջանում՝ ի՞նչը պետք է այլևս հայկական կողմերին ստիպի դրսևորել ավելորդ «կառուցողականություն», այն էլ ի հաշիվ սեփական անվտանգության: Հակառակորդի հետ «շփման» փորձն ապացուցում է, որ բարի կամքի կամ կառուցողականության ցանկացած դրսևորում միայն գրգռում է նրա ախորժակը՝ դրդելով հավակնել ավելիին: Միջնորդները կամ նրանց շարքերում որոշ ուժեր իրենց կեցվածքով փաստորեն զրկվում են հայկական երկու պետություններից կառուցողականություն կամ որևէ զիջում ակնկալելու բարոյական իրավունքից:
Ուստի եթե միջազգային հանրությունն ու ուժային կենտրոններն իսկապես շահագրգիռ են տարածաշրջանում կայունության և առնվազն հարաբերական խաղաղության պահպանմամբ, թերևս պետք է վերանայեն սեփական մոտեցումներն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության նկատմամբ: Դժվար է խոսել հակառակորդ կողմերի միջև փոխադարձ վստահության վերականգնման հնարավորության կամ անվտանգության որևէ երաշխիքի մասին, երբ հակամարտող կողմերից մեկն իրեն զգում է լիակատար անպատժելիության մթնոլորտում...
այլ նյութեր այս թեմայով
- Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ...
- Երկրագունդ. Արցախ օտարերկրացիների մուտքի սահմանափակումները «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախ...
- Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպտագույն խախտում է. Արցախի ԱԳՆ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակապես անհիմն է ինչպես իրավական, այնպես էլ փաստագրական առումներով։
- Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրներին:
- Երկրագունդ. Արցախյան հակամարտության շուրջ ակտիվ շփումներ «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո անդրադարձ է կատարվել Արցախյան...
-
21:28
Թշնամին բանակցություններում ուզում էր Կարմիր շուկան, չտվեցինք․ Արցախի նախագահը խոստովանեց
-
18:25
Ադրբեջանցիները Սյունիք-Ճակատեն հատվածում նկարահանումը կատարել են համաձայնեցված երթևեկության ընթացքում. ՀՀ ԱԱԾ
-
16:17
Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը (տեսանյութ)
-
15:41
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:10
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի հետ
-
13:30
301-րդ հոդվածի ուրվականը շրջում է նաև Հայաստանի ներսո՞ւմ
-
12:01
Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. Արման Թաթոյան
-
11:03
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 174679-ի
-
10:05
Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին Կանանց միջազգային օրվա առթիվ
-
09:33
Տնտեսի կիրակի
-
09:10
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
08:17
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին
-
07:30
Մենք նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության չգնալու դեպքում. Կարեն Բեքարյան
-
19:50
Իրաքում փակ դռների հետևում կայացել է Հռոմի պապի և այաթոլլահ Ալի Սիստանիի հանդիպումը
-
19:13
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
18:48
Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան Սաղաթելյան
-
18:42
Մարտի 5-ին և 6-ին հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
-
17:13
ԱՀԿ-ն դեռ խորհուրդ չի տալիս օգտագործել ճանապարհորդների համար «իմունային անձնագրեր»
-
16:47
Օնիկ Գասպարյանին աջակցության ակցիայի մասնակիցները երթով միացան ընդդիմության հանրահավաքին
-
16:39
ԱՆ-ի կողմից սահմանափակումները հանելուց հետո մանկապարտեզները կընդունեն մոտ 7000 երեխայի. Հայկ Մարության
օրվա
շաբաթվա
ամսվա
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
20:10
Հակաթուրքական «Ֆիլիայի ֆորում». Ի՞նչ է այն և ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց այդ համաժողովին
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
-
11:47
Էրբիլում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման արարողությունը
-
10:23
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պաշտպանել Կարո Փայլանին
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6 կմ/ժ