ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը կպատասխանի Արևմուտքի նոր պատժամիջոցներին

Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին միացել է ևս 7 երկիր՝ Մոնտենեգրոն, Ալբանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան, Ուկրաինան և Վրաստանը: Հետաքրքրիր է, որ այս երկրներից և ոչ մեկը չի անդամակցում Եվրոպական միությանը:

Վրաստանի և Ուկրաինայի՝ հակառուսական պատժամիջոցներին միանալը մեծ զարմանք չի առաջացրել Ռուսաստանում՝ հաշվի առնելով վերջիններիս հետ հարաբերություններում առկա բացասական դինամիկան: Մեծ հաշվով Մոսկվան սառնասրտորեն է վերաբերել նաև ցուցակում Ալբանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի հայտնվելուն, քանի որ այս երկրների հետ Ռուսաստանը երբեք առանձնահատուկ հարաբերություններ չի ունեցել:

Իսկ ինչ վերաբերում է Մոնտենեգրոյին և Նորվեգիային, ապա վերջիններիս հակառուսական այս քայլը փոքր-ինչ մտահոգել է Ռուսաստանին, քանի որ Նորվեգիան Ռուսաստանի անմիջական հարևան երկիր է, իսկ Մոնտենեգրոյի հետ վերջինիս միավորում են պատմական կապերը:

«Մեծ է հավանականությունը, որ Նորվեգիային և Մոնտենեգրոյին արվել է այնպիսի առաջարկություն, որից նրանք չեն կարողացել հրաժարվել»,-այս մասին Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայքի իր բլոգում գրում է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:

Նշենք, որ Ռուսաստանը պատրաստվում է պատասխան պատժամիջոցներ սահմանել վերոնշյալ երկրների դեմ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ ընդգծելով, որ Մոսկվան խստորեն հետևելու է այդ սահմանափակումների կատարմանը:

Այնուամենայնիվ հարկ է նշել, որ հակառուսական պատժամիջոցներին միանալու այս երկրների որոշումը գործնական նշանակություն չունի՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից Եվրոպան ևս մեծ վնասներ է կրել: Հենց Ռուսաստանի սահմանած պատասխան պատժամիջոցների արդյունք է Եվրոպական մի շարք երկրներում արդեն մեկ շաբաթ շարունակվող ֆերմերների բողոքի ակցիանները:

Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին Եվրոպան տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ վերջինիս Ղրիմի միանալու պատճառով: 2015 թվականի հունիսի 22-ի ԵՄ երկարաձգեց այդ պատժամիջոցների ժամկետը մինչև 2016 թվականի հունվարի 31-ը: Դրան ի պատասխան Մոսկվան իր հերթին երկարաձգեց ԵՄ դեմ սահմանված պատժամիջոցները, որոնք հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական ապրանքներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: