ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դեմիրթաշի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում քրդերի նկատմամբ ճնշումների շրջանակում հերթական զարգացումն է տեղի ունեցել։ Հանրապետական դատախազությունը 2014-ի հոկտեմբերի 6-8 տեղի ունեցած իրադարձությունների գործով հետաքննություն է սկսել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի դեմ։

Ինչպես տեղեկացնում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Sozcu-ին՝  Թուրքիայի հանրապետական դատախազությունը HDP-ի առաջնորդի դեմ հետաքննություն է սկսել «Հասարակական խաղաղության դեմ իրագործվող հանցանքներ» բաժնի «Ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել ու հրահրել» մեղադրանքով։

Դատախազությունը պատրաստվում է դիմել խորհրդարանին՝ Դեմիրթաշին զրկելու անձեռնխելությունից և պահանջելու է նրա համար 24 տարվա ազատազրկում։

Նշենք, որ 2014-ի  հոկտեմբերի 6-8-ը Թուրքիայի մի շարք քաղաքներում քրդերը բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պնդելով, որ Թուրքիայի աջակցությամբ «Իսլամական պետության» ահաբեկիչները կոտորում են Քոբանիի քուրդ բնակչությանը և կոչ էին անում թույլ տալ քրդերին գնալ Քոբանի և պաշտպանել խաղաղ բնակչությանը։

Այս բողոքի ակցիաների ժամանակ տարբեր պատճառներով սպանվել է մոտ 50 հոգի։

Հիշեցնենք, որ HDP Թուրքիայի միակ խորհրդարանական կուսակցությունն է, որն ընդունում է Հայոց ցեղասպանությունը և իշխանություններին մշտապես կոչ է անում առերեսվել սեփական պատմության հետ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: