ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Աջ սեկտորը» ստորագրահավաք է սկսել

Ուկրաինական «Աջ սեկտոր» կազմակերպությունը Ուկրաինայի շրջաններում ստորագրահավաք է սկսել ուկրաինական իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, տեղեկացնում է կազմակերպության կայքը;

«Աջ սեկտորը հավաքվում է Պոլտավայում հանրաքվեի անցկացման վերաբերյալ ստորագրահավաք անցկացնելու համար»,-ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:  

«Հանրաքվեի միջոցով իշխանությունների անվստահություն կհայտնվի: Եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ մեր սերունդներն արժանապատիվ ապրեն, մենք պետք է կազմակերպենք այս հանրաքվեն: Եթե մենք հավաքենք անհրաժեշտ քանակությամբ ձայներ, կարող ենք օրինական կերպով փոխել այս իշխանությունը»,-հայտարարել է Պոլտավայում «Աջ սեկտորի» ղեկավար Մարկո Չաուսը:

Հիշեցնենք, «Աջ սեկտորը» հանդիսանում է ծայրահեղական և ազգայնական ուկրաինական կազմակերպությունների միություն, որի անդամները ակտիվ մասնակցություն են ունեցել «Եվրամայդանի» դեպքերին՝  ցուցարարների և ոստիկանության միջև բախումներին, ինչպես նաև վարչական շենքերի գրավմանը:

Հուլիսի 21-ին «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել էր Ուկրաինայում հեղափոխության նոր փուլ սկսելու մասին: «Ժողովուրդը պետք է իր կարծիքն արտահայտի երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»,- կարծում են կազմակերպեությունում և հենց այս նպատակով պատրաստվում են շտաբներ ձևավորել երկրի ամբողջ տարածքում իշխանություններին անվստահություն հայտնելու շուրջ հանրաքվե կազմակերպելու համար:

 «Աջ սեկտորը» մասնավորապես դատապարտում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը ուղղված գործող իշխանության քայլերը: Կազմակերպությունը  հանդես է գալիս Մինսկի համաձայնագրերի իրականացման դեմ՝ պահանջելով Կիևից Դոնբասի ամբողջական շրջափակում և ռազմական ճանապարհով Ղրիմի հետ վերադարձ:

Հանրաքվեի կազմակերպման ձախողման դեպքում «Աջ սեկտորը» մտադիր է ստեղծել իր սեփական Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Ուկրաինայի ողջ տարածքում առանձին ընտրություններ անցկացնել:

Կիևում դեռևս չեն արձագանքում «Աջ սեկտորի» այս նախաձեռնությանը: Հարկ է նշել, որ Ուկրաինայում շատերը կասկածանով են վերաբերում իշխանափոխություն կազմակերպելու այս նախաձեռնությանը՝ կարծելով, որ այն ավելի շատ կոչված է գովազդելու «Աջ սեկտորին», քանի որ վերջին շրջանում ծայրահեղական այս խմբավորման դիրքերը թուլացել են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: