ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի երկակի խաղն ընդդեմ քրդերի

Հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքում «Իսլամական պետության» կողմից տեղի ունեցած ահաբեկչությունից հետո,  Թուրքիան պաշտոնապես դուրս եկավ առճակատման ահաբեկչական այս խմբավորման անդամների դեմ՝ ռմբակոծելով նրանց դիրքերը Սիրիայում և Իրաքում: Օգտվելով այս ստեղծված իրավիճակից՝ իշխանությունը նաև հայտարարեց, որ պայքար է մղելու բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ՝ մասնավորապես նկատի ունենալով  Քրդական բանվորական կուսակցությանը (PKK-ն տարիներ շարունակ Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական խմբավորում):

Քրդերի դեմ պայքար սկսվեց երեք ճակատով՝ երկրի ներսում, Իրաքում և Սիրիայում: Հատկանշական է, որ ռմբակոծությունների ենթարկելով քրդերի դիրքերը՝ հաշվի չի առնվում նաև քաղաքացիական բնակչության առկայության հանգամանքն, ինչի արդյունքում պարբերաբար հաղորդագրություններ են ստացում զոհերի մասին: Առավել տարօրինակ է միջազգային հանրության կեցվածքը նման իրավիճակում, ինչը մտածելու առիթ է տալիս: Միջազգային կառույցների նման պասիվությունը թերևս բացատրվում է ԱՄՆ-Թուրքիա վերջին գործարքով, որով Միացյալ Նահանգներն իրավունք ստացավ օգտվել Ինջիրլիքի օդանավակայանից: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս ստացավ քարտ բլանշ քրդերի դեմ պայքարի հարցում: 

Բնական է, որ Թուրքիայի զինված ուժերի հարձակումներին ենթարկվելով՝ քրդերը պետք է ձեռնարկեին հակաքայլեր: Մինչ օրս քրդերի կողմից իրականացված գործողություններում կարելի է տարբերակել երեք հիմնական թիրախ՝ 1. թուրքական բանակ, 2.թուրքական ոստիկանություն և 3. ենթակառուցվածքներ (խողովակաշարեր, տրանսպորտ): 

Իշխանությունները երկխոսության հնարավորությունը դեռևս բացառում են և առավել են խստացրել այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունները ողջ երկրի տարածքում: Բացի ձերբակալություններից, տարաբնույթ մեղադրանքներ են հնչեցվում ինչպես որոշ ԶԼՄ-ների, այնպես էլ քաղաքական գործիչների հասցեին` PKK-ի հետ առնչություններ ունենալու համար: Այս ամենից  չի խուսափել նաև քրդական  Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Էրդողանը փորձում է հնարավորինս հեղինակազրկել խորհրդարանական ընտրություններին ձայների 13%-ը ստացած այս քաղաքական ուժին` անգամ առաջարկելով նրաn որոշ առաջնորդների զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ամփոփելով` կարող ենք նշել, որ Էրդողանը, Թուրքիան ներկայիս քաոսի մեջ մտցնելով, հետապնդում է երկու հիմնական նպատակ` 1. թուլացնել քրդերի դիրքերը տարածաշրջանում և բացառել քրդական պետության ստեղծման հեռանկարը, 2. հեղինակազրկել քրդական կուսակցությանը և արտահերթ ընտրությունների արդյուքում ստանալ ձայների մեծամասնություն: Այլ խնդիր է, թե արդյո՞ք նրան կհաջողվի վերակսկելի պահել և ավարտին հասցնել իր սկսած «խաղը», թե՞, այնուամենայնիվ, իր իսկ դաշնակիցները նրան կկանգնեցնեն:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: