ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են. ՀՀ վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետը բարձր է գնահատել տիկին Արենսի գործունեությունը և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Կառավարության ղեկավարը կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը և գոհունակությամբ նշել, որ ընթացիկ տարվա հունիսին հաստատվել է 2016-2020 թվականների ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեության ծրագիրը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության, կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և այդ նպատակով գործադիրը շարունակելու է իրականացնել  հետևողական քայլեր:

Իր հերթին, Հենրիետ Արենսը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սերտ համագործակցության և ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած մշտական օժանդակության համար: Տիկին Արենսը վստահություն է հայտնել, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հաջողությամբ կշարունակի մեր երկրում տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումը, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման, երեխաների իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:

Հովիկ Աբրահամյանն արդյունավետ համագործակցության համար Հենրիետ Արենսին պարգևատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: