Տուրիզմը Հայաստանում և Ղազախստանում․ երկու երկրների յուրահատկությունները
Ինչպես Ղազախստանը, այնպես էլ Հայաստանը տուրիստական մեծ պոտենցիալ ունեն և կարող են սերտ համագործակցել այդ ոլորտում։ Այդ մասին երեկ ասվել է «Ղազախստանի և Հայաստանի տուրիստական պոտենցիալը. փորձ, հեռանկարներ, համագործակցություն» թեմայով համաժողովի շրջանակներում։
Կոնֆերանսն անցկացվել է ք․ Ծաղկաձորում «Հայաստան-Ղազախստան՝ համագործակցության հարթակներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տուրօպերատորների և հյուրանոցային համալիրների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր Ղազախստանից։ Զեկույցներով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, տնտեսական ինտեգրացիայի հարցերով փորձագետ, Հայաստանի Զարգացման Գործակալության նախկին տնօրեն Լուսինե Թումյանը, Ղազախստանի Հանրապետության Էկոտուրիզմի տեղեկատվական ռեսուրսային կենտրոնի համակարգող Այգուլ Իսագուլովան, Ղազախական տուրիստական ասոցիացիայի ներքին և ներգնա տուրիզմի ղեկավար Ռաուշան Սարտաևան։
Զեկուցողները նշել են, որ տուրիզմն արտահանման կատեգորիների թվում զբաղեցնում է չորրորդ տեղը և մեծ ազդեցություն ունի երկրի տնտեսության կայուն զարգացման վրա։
«Հայաստանում՝ սկսած նորանկախ շրջանի առաջին տարիներից, գրանցվում է տուրիզմի ամենամյա աճ։ 2014թ․-ին այն հասել է 1 մլն 203 հազարի»,- ասել է Մեխակ Ապրեսյանը։ Նա ընդգծել է, որ պետության նպատակն է զբոսաշրջության միջոցով նպաստել տնտեսության հավասարաչափ, կայուն զարգացմանը, բազմաթիվ աշխատատեղերի ապահովմանը։ «Կարևոր է հասանելի լինել միջազգային շուկայի համար, իսկ դրա համար հարկավոր է զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունը և դյուրացնել անցագրային ռեժիմները, ինչն էլ մենք անում ենք»,- ասել է զեկուցողը։
Ապրեսյանն ափսոսանքով նշել է, որ զբոսաշրջիկների հոսքը Ղազախստանից Հայաստան բավական փոքր է, 2014թ.-ին այն կազմել է 5 հազար մարդ։ «Սակայն ուրախացնում է այն, որ 2013թ․ համեմատ արձանագրվել է 20% աճ»,- ասել է նա։
Նաև ընդգծվել է տուրիզմի տարբեր ոլորտների զարգացման Հայաստանի պոտենցիալը, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների որակական և քանակական աճը։
Ղազախստանի ներկայացուցիչներն, իրենց հերթին, նշել են Ղազախստանում տուրիզմի զարգացման մի քանի յուրահատկություններ։ Հատկապես ընդգծվել է Ղազախստանի ռեսուրսային հսկայական պոտենցիալն ու տարբեր շրջաններում տուրիզմի տարբեր տեսակների զարգացման հնարավորությունը։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ 2020թ․-ի համար նպատակ է սահմանվել զբոսաշրջիկների թիվը հասցնել 8 մլն-ի։
«Ղազախական տուրիստական ծառայությունների իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է, Չինաստանը, Հնդկաստանը և Եվրոպան»,- ասել է Այգուլ Իսագուլովան։ Նա ընդգծել է, որ այժմ պետության առաջ խնդիր է դրվում զարգացնել էկոտուրզմը, հատկապես գյուղական համայնքներում՝ միաժամանակ ապահովելով բնակիչների զբաղվածությունը։
Ինչպես զեկուցողները, այնպես էլ կոնֆերանսի մասնակիցները հանդես են եկել տուրիզմի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համագործակցության զարգացման առաջարկներով։ Քննարկվել են նաև հիմնական խոչընդոտներն ու դրանց հաղթահարման ուղիները։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 37%
Քամի՝ 3,6 կմ/ժ