ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 581,55 դրամ ԱՐԾԱԹ - 353,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 366,29 դրամ

Հիսուս Քրիստոսի մկրտման վայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառվել է Հիսուս Քրիստոսի մկրտման վայրը: Քրիստոնյաների գլխավոր սրբատեղիներից մեկը գտնվում է Բեթանիայում` Հորդանան գետի հովտում̦ ներկայիս Հորդանան պետության տարածքում: Այն կրոնական, մշակութային և պատմական մեծ նշանակություն ունի:

«Մկրտման վայրը քրիստոնայների համար համարվում է կրոնական ուխտագնացության կարևորագույն օբյեկտներից մեկը: Այստեղ Հովհաննեսը մկրտել է Հիսուս Քրիստոսին: Այս վայրը նաև Վատիկանի կողմից հայտարարվել է Հորդանանում 5 սրբատեղիներից մեկը», - ասել է Աբեդ Ալ-Ռազակ Արաբիյաթը` Հորդանանի զբոսաշրջության վարչության ղեկավարը: TRN-News-ը նշում է, որ Հորդանանի իշխանությունների կարծիքով այս քայլը նպաստում է երկրում զբոսաշրջության ակտիվացմանը, որը տարածաշարջանում այսպես կոչված «արաբական գարնան» սկսվելուց հետո զգալի անկում է ապրել:

Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառվում են այն օբյեկտները, որոնք առանջնահատուկ կրոնական, մշակութային կամ էկոլոգիական նշանակություն ունեն: Սրա գլխավոր նպատակն է պահպանել այս կառույցները և ավելի հանրաճանաչ դարձնել: 2014 թվականի տվյալներով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում 1007 կառույցներ են ներառված, այդ թվում Թաջ Մահալը Հնդկաստանում, Վերոնա քաղաքն Իտալիայում, Կրեմլը Ռուսաստանում և այլն:

Հայկական կոթողներից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված են Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ եկեղեցիները, Զվարթնոցի տաճարի ավերակները, Գեղարդն ու Ամադու կիրճը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
26.09.2021
17°  30° 
27.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: