ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունական խորհրդարանը հավանություն է տվել վարկատուների պահանջափաթեթին. կան դժգոհողներ

Հերթական անգամ մի ամբողջ գիշեր տևած բանակցություններից հետո Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել միջազգային վարկատուների հետ թվով երրորդ համաձայնագրին, ըստ որի Հունաստանն իր վարկատուներից 85 միլիարդ եվրոյին համարժեք գումար է ստանալու որոշակի բարեփոխումներ կատարելու դիմաց: 

Ինչպես տեղեկացնում է Greek Reporter-ը, հույն պատգամավորների մեծ մասը կողմ է քվեարկել Եվրոպական կայունության մեխանիզմի ֆինանսական աջակցության համաձայնագրի վավերացմանը, ինչը նշանակում է, որ այժմ ԵՄ երկրների ֆինանսների նախարարները կարող են օրվա 2-րդ կեսին քննարկել ստեղծված իրավիճակը և վերացնել վերջին խոչընդոտները Հունաստանին բազմամիլիարդանոց օգնության նոր՝ արդեն 3-րդ փաթեթը տրամադրելու ճանապարհին։

Համաձայնագիրը բաղկացած է երկու հոդվածից: Առաջին մասը ներառում է 40 բարեփոխում, որոնց իրականացումը նախապայման է ֆինանսական օգնության ծրագրի երկարաձգման համար: Երկրորդ հոդվածը լրացուցիչ լիազորություններ է տալիս ֆինանսների նախարարին և Ֆինանսական կայունության հունական հիմնադրամի ղեկավարությանը: Այսուհետ նրանք կարող են համաձայնագրեր և այլ փաստաթղթեր ստորագրել:

Բացի այդ, խորհրդարանն առաջիկա 3 տարվա համար վավերացրել է Կայունության եվրոպական մեխանիզմի, Հունաստանի նախարարների կաբինետի, Ֆինանսական կայունության հունական հիմնադրամի և Հունաստանի Կենտրոնական բանկի միջև ֆինանսական օգնության վերաբերյալ համաձայնագիրը:

Համաձայն To Vima հունական պարբերականի՝ Եվրահանձնաժողովն առավոտյան կրկին հայտարարել է, որ ենթադրվող ծրագիրը նախատեսում է կայուն ֆինանսների աջակցություն և բարեփոխումների անցկացում Հունաստանում։

Հունաստանի իշխանությունները հույս ունեն, որ ընդունելով օգնության ծրագիրը` կարող են մի շարք հնարավորություններ ձեռք բերել, որոնք անհրաժեշտ են Եվրոպական կենտրոնական բանկի պարտքը մարելու համար: Ամենայն հավանականությամբ, Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն այսօր, որպեսզի հաստատեն այդ համաձայնությունը: 

«Ես ընդհանրապես չեմ զղջում, որ որոշեցի փոխզիջման գնալ», - հայտարարել է վարչապետ Ցիպրասը քվեարկությունից հետո, - «Մենք որոշեցինք կենդանի մնալ և գոյատևել, այլ ոչ ինքնասպան լինել»:

Սակայն ինչպես միշտ երկպառակությունը խորհրդարանում անպակաս է: Հունաստանի գլխավոր «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությունը՝ «Նեա դեմոկրատիան» , հայտարարել է, որ չի պաշտպանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ կառավարությանը վստահություն հայտնելու քվեարկության ժամանակ, որը կարող է տեղի ունենալ օգոստոսի 20-ից հետո:

Ինչևէ, հունական հարցն այսքան դժվար լուծելի չէր լինի, եթե միայն ընդդիմադիր կուսակցությունը հակառակվեր Ցիպրասի ծրագրերին, բայց քանի դեռ պառակտված է հենց իշխող Սիրիզա կուսակցությունը և վարչապետը լուրջ հակառակորդներ ունի իր իսկ կուսակցության ներսում, շատ բարդ կլինի ամբողջապես կիրառել և պատշաճ կերպով իրականացնել այդքան երկար քննարկված և վերջապես ընդունված բարեփոխումները:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: