ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

24-ժամյա համընդհանուր գործադուլ Հունաստանում

Հունաստանում այսօր մեկօրյա համընդհանուր գործադուլ կանցկացվի, ամբողջ երկրում նախատեսվում են բողոքի ակցիաներ ընդդեմ կառավարության քաղաքականության:

Ամբողջ օրը փակ կլինեն պետական և համայնքային հաստատությունները, հիվանդանոցները, դեղատները: Փոփոխվել է հանրային տրանսպորտի աշխատանքի գրաֆիկը, դադարեցվել է երկաթուղային և ծովային երթևեկությունը, չեղարկվել են ավելի քան 30 ներքին չվերթեր։ Փակ կլինեն նաև թանգարանները:

Գործադուլին մասնակցում են երկրի կոմունալ ծառայությունների, նախարարությունների հարկային մարմինների, թոշակային ֆոնդերի, բանկերի աշխատակիցները, դասախոսներն ու դասատուները, ինժեներները, իրավաբանները, նոտարները և դեղագործները:

«Գործադուլը կլինի ժողովրդի պատասխանը երկրի կառավարության այն ապակառուցողական քաղաքականության, որը տանջում է աշխատավորներին և հանգեցնում է նրան̦ որ երիտասարդները կորցնեն իրենց հույսը», - հայտարարել է երկրի առաջատար արհմիություններից մեկի ներկայացուցիչը̦ ով նախատեսում է ցույցեր կազմակերպել հենց Աթենքի կենտրոնում:

Գործադուլ կանցկացնեն նաև լրագրողները, նրանք կլուսաբանեն միայն այն իրադարձությունները, որոնք կապված են բողոքի ակցիաների հետ:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի հերթական վարկի դիմաց Հունաստանը պարտավորվել էր կոշտ տնտեսական քաղաքականություն վարել, ինչի դեմ էլ բողոքում են քաղաքացիները: Բողոքի հիմնական պատճառը երկրի վարկատուների հետ ստորագրված երրորդ համաձայնագիրը, ըստ որի Հունաստանի կառավարությունը իր վրա պարտավորություն է վերցնում իրականացնել տնտեսելու խիստ միջոցառումներ: Այս ամենի արդյունքում Հունաստանը կստանա վարկ 86 միլիարդ եվրոյի չափով:

Միջոցառումների շարքում առանձնանում են կենսաթոշակների և աշխատավարձերի նվազեցումը, ինչպես նաև հարկերի բարձրացումը:

Վերջին օրերին Հունաստանում արդեն տեղի են ունեցել մի շարք գործադուլներ, իսկ հաջորդ շաբաթ Հունաստանի ֆերմերները մտադիր են հանդես գալ Եվրամիության և Ցիպրասի կառավարության դեմ բողոքով:

Ինչևէ Հունաստանի էկոնոմիկայի նախարար Ջորջ Ստատակիսը հայտարարել է ի պատասխան այս գործադուլի, որ մինչև շաբաթվա հնարավոր կլինի «հաշտվել» ժողովրդի հետ:

«Պետք է ջանք չխնայենք̦ որ մինչև շաբաթ օրը այս հարցը լուծում ստանա», - մասնավորապես շեշտել է նախարարը:


այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: