ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուբլու անկումն անխուսափելի է. նպատակահարմար է խնայողությունները պահել հայկական դրամով

Ռուբլին շարունակում է անկում ապրել: Ռուսական արժույթի փոխարժեքն այսօր  ամերիկյան դոլարի նկատմամբ հասել է 65.50 մակարդակի: Չնայած երևույթը պայմանավորված է ռուսական տնտեսության ստանգնացիոն դրությամբ, ռուսական ռուբլու արժեզրկումն ահազանգ է ինչպես ռուսական տնտեսավրող սուբյեկտների, այնպես էլ այդ տնտեսության հետ ուղղակի կամ անուղղակի կապի մեջ գտնվող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը:

Նախ և առաջ փորձենք պարզել ռուբլու անկման պատճառները: Վերջիններս ներկայացնենք երկու դասակարգմամբ՝ արտաքին և ներքին:

Երբ մի երկրի արժույթն սկսում է անընդհատ անկում ապրել, ընդ որում՝ բացասական կանխատեսումով, նշանակում է, որ ներքին տնտեսավարման սխալ մեխանիզմներ են գործել, որոնք ձևավորել են «փուչիկներ»: Ռուսական տնտեսությունն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ դրությունը փրկելու համար պետք է սկսեն գործել տնտեսության ներքին ինքնապաշտպանական մեխանիզմները: Դրանք են պետական միջամտությունը սեփական արժույթի հովանավորչության տեսքով և պահուստային ֆոնդերի կիրառումը՝ որպես փրկօղակ: Ըստ էության, սրանք միմյանց հետ պատճառահետևանքային կապի մեջ գտնվող միջոցառումներ են: Ռուսական աղբյուրների համաձայն, այդ տնտեսությունը չունի համապատասխան պահուստներ երկրի արժույթը կայուն մակարդակի վրա պահելու համար: Եղած ֆոնդերն ամենայն հավանակնությամբ կսկսեն կիրառել այն ժամանակ, երբ անկումը հարաբերական դադար կգրանցի՝ դրանով փորձելով ռուբլու փոխարժեքի խաղացքը պահպանել հնարավորինս կանխատեսելի փոխարժեքային միջանցքի սահմաններում:

Ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա կոպիտ չի լինի ասելը, որ ռուսական տնտեսությունն այսօր հայտնվել է որակապես յուրահատուկ շրջափակման մեջ: Եթե փորձենք պրակտիկ ներկայացնել ստեղծված իրավիճակը, ապա ստացվել է մի իրավիճակ, երբ ռուսական շուկա այլևս մուտք չեն գործում արտասահմանյան ապրանքներ, ինչի արդյունքում երկրում կտրուկ նվազել է կանխիկ ռուբլու շրջանառության պահանջ: Մինչդեռ այդ շրջանառությունն առկա է: Ռուսական շուկայում ռուբլու ներկայիս առաջարկը գերազանցում է դրա պահանջարկը, քանի որ չկա ռուբլով արտասահմանյան արժույթ գնելու կարիք: Իսկ առաջարկի գերազանցությունը պահանջարկին հանգեցնում է գների անկման:  Մյուս կողմից, արտաքին գործոնների համատեքստում, ռուբլու փոխարժեքի վրա մեծ ազդեցություն են թողնում ֆինանսական շուկաների սպեկուլյացիաները, որոնք ամենազգայունն են ցանկացած տեսակի փոփոխության նկատմամբ:

Իրականում ռուսական փորձագիտական շրջանակներում հաճախ են շրջանառվում լուրեր, թե ռուբլու ու յուանի անկումն իրար հետ կապ ունեցող գործընթացներ են, այդ կապն այս պահին գոնե  արտահայտվում է այնքանով, որքանով որ կարող են կապ ունենալ իրար հետ առևտրային գործընկեր երկրների արժույթները: Սա նշանակում է, որ ռուսական ռուբլու ու չինական  յուանի արժույթների միաժամանակյա անկումները զուգադիպության արդյունք են: Այլ հարց է, թե չինական յուանի հետագա անկումը և առհասարակ չինական տնտեսության ցանկացած փոփոխություն հետագայում ազդեցություն կունենա՞ ռուսական տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ Չինաստանն այսօր Ռուսաստանի համար մեծությամբ առաջին սպառման շուկան է, կամ կարտահայտվի՞ արդյոք ռուբլու փոխարժեքի հետագա զարգացումների վրա: Այս մասին դեռևս վաղ է խոսքել, քանի որ չինական տնտեսության բացասական միտումների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա սկզբնական փուլում է (այս մասին առավել հանգամանորեն ներկայացված է  Յուանի արժեզրկում. իրակա՞ն անկում, թե՞ իմիտացիա հոդվածում):

Վերադառնալով ռուբլու ներկայիս իրավիճակի պատճառներին՝ չենք կարող շրջանցել բացասական սպասումների դաշտը: Գաղտնիք չէ, որ ռուսական տնտեսությունն ուղղակի կախվածության մեջ է նավթի համաշխարհային գներին: Գաղտնքի չէ նաև, որ այդ գներն արդեն ամիսներ շարունակ բռնել են անկման ուղին: Բավական իրատեսական են բոլոր այն կանխատեսումները, որոնք պնդում են, որ սև ոսկին այլևս երբեք չի ունենա նախկին գինը: Այս առումով պետք  չէ մոռանալ նաև Իրանի գործոնն, ով իր նավթի պաշարներով առաջիկայում մուտք գործելով հանմաշխարհային շուկա, նավթի գների էժանացման ևս մեկ հուժկու ալիք կառաջացնի: Մոտավոր հաշվարկներով դա կլինի արդեն աշնանը, ինչը ռուբլու հետ աշխատող ցանկացած սուբյեկտի համար հերթական ահազանգն է:

Իհարկե այս ամենն իր ազդեցությունը կթողնի հայկական շուկայի վրա: Ռուբլու փոխարժեքի անկման ազդեցությունը զգացվում է հայ հասարակության մի զգալի հատվածի համար: Ռուսաստանից եկող տրանսֆերտների արժեզրկումն ուղիղ համեմատական է բարեկեցության մակարդակի և տնտեսական ակտիվության ցուցանիշի համար: Հատկանշական է, որ բիզնես կառույցների համար բացասական ազդեցությունն ավելի կարճաժամկետ բույթ կունենա: Ավելի երկար ժամանակահատվածի համար, երբ ռուբլին հասնի թեկուզ ցածր, բայց կայուն մակարդակի, հնարավոր կլինի նաև շահել՝ արժևորելով ազգային արժույթը:

Իսկ մինչ այդ, բոլորին խորհուրդ է տրվում խնայողությունները պահել հայկական դրամով. ռուբլին դեռ երկար անկում կգրանցի:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: