ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառության մեջ ռուբլու բաժինը գերազանցում է 2/3-ը

© РИА Новости / Владимир Трефилов

Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրում ռուբլու մասնաբաժինն արդեն գերազանցում է 2/3-ը, և այն ավելացնելու հնարավորություն կա: Այդ մասին ՌԻԱ նովոստիին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը։

«Եթե խոսենք փոխադարձ առևտրի մասին, ապա լուրջ առաջընթաց է գրանցվել ԵԱՏՄ երկրների ներքին փոխադարձ հաշվարկներում: 2013-2020 թվականներին ազգային արժույթով վճարումները 63-ից հասել են 74%-ի, Ռուսաստանը ռուբլով է վճարում Բելառուսի հետ ապրանքաշրջանառության 82%-ը, Ղազախստանի՝ 63%-ը, Ղրղզստանի հետ՝ 58 %-ը»,- ասել է նա։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ազգային արժույթի օգտագործման հնարավորություններն այսքանով չեն սահմանափակվում: Ղրղզստանի հետ ապրանքաշրջանառության 40%-ը սպասարկվում է դոլարով։ Ամերիկյան արժույթը երկրորդ տեղում է Ղազախստանի և Բելառուսի հետ առևտրաշրջանառության մեջ՝ համապատասխանաբար՝ 28% և 9%։

Միաժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ առևտրում ռուբլու շրջանառության մակարդակը շատ ավելի ցածր է։

«Միակ բացառությունը Բելառուսի Հանրապետությունն է, որն օգտագործում է ռուբլին Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ երկրների հետ առևտրային գործարքների գրեթե մեկ երրորդում»,-ասել է Գլազևը։

ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի հետագա աճը, ըստ նրա, կախված կլինի նրանց առևտրատնտեսական հարաբերությունների խորացումից, առևտրի կառուցվածքից և դրա դիվերսիֆիկացիայի մակարդակից։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: