Ռուբլու անկումն անխուսափելի է. նպատակահարմար է խնայողությունները պահել հայկական դրամով
Ռուբլին շարունակում է անկում ապրել: Ռուսական արժույթի փոխարժեքն այսօր ամերիկյան դոլարի նկատմամբ հասել է 65.50 մակարդակի: Չնայած երևույթը պայմանավորված է ռուսական տնտեսության ստանգնացիոն դրությամբ, ռուսական ռուբլու արժեզրկումն ահազանգ է ինչպես ռուսական տնտեսավրող սուբյեկտների, այնպես էլ այդ տնտեսության հետ ուղղակի կամ անուղղակի կապի մեջ գտնվող երկրների համար, ինչպիսին է Հայաստանը:
Նախ և առաջ փորձենք պարզել ռուբլու անկման պատճառները: Վերջիններս ներկայացնենք երկու դասակարգմամբ՝ արտաքին և ներքին:
Երբ մի երկրի արժույթն սկսում է անընդհատ անկում ապրել, ընդ որում՝ բացասական կանխատեսումով, նշանակում է, որ ներքին տնտեսավարման սխալ մեխանիզմներ են գործել, որոնք ձևավորել են «փուչիկներ»: Ռուսական տնտեսությունն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ դրությունը փրկելու համար պետք է սկսեն գործել տնտեսության ներքին ինքնապաշտպանական մեխանիզմները: Դրանք են պետական միջամտությունը սեփական արժույթի հովանավորչության տեսքով և պահուստային ֆոնդերի կիրառումը՝ որպես փրկօղակ: Ըստ էության, սրանք միմյանց հետ պատճառահետևանքային կապի մեջ գտնվող միջոցառումներ են: Ռուսական աղբյուրների համաձայն, այդ տնտեսությունը չունի համապատասխան պահուստներ երկրի արժույթը կայուն մակարդակի վրա պահելու համար: Եղած ֆոնդերն ամենայն հավանակնությամբ կսկսեն կիրառել այն ժամանակ, երբ անկումը հարաբերական դադար կգրանցի՝ դրանով փորձելով ռուբլու փոխարժեքի խաղացքը պահպանել հնարավորինս կանխատեսելի փոխարժեքային միջանցքի սահմաններում:
Ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա կոպիտ չի լինի ասելը, որ ռուսական տնտեսությունն այսօր հայտնվել է որակապես յուրահատուկ շրջափակման մեջ: Եթե փորձենք պրակտիկ ներկայացնել ստեղծված իրավիճակը, ապա ստացվել է մի իրավիճակ, երբ ռուսական շուկա այլևս մուտք չեն գործում արտասահմանյան ապրանքներ, ինչի արդյունքում երկրում կտրուկ նվազել է կանխիկ ռուբլու շրջանառության պահանջ: Մինչդեռ այդ շրջանառությունն առկա է: Ռուսական շուկայում ռուբլու ներկայիս առաջարկը գերազանցում է դրա պահանջարկը, քանի որ չկա ռուբլով արտասահմանյան արժույթ գնելու կարիք: Իսկ առաջարկի գերազանցությունը պահանջարկին հանգեցնում է գների անկման: Մյուս կողմից, արտաքին գործոնների համատեքստում, ռուբլու փոխարժեքի վրա մեծ ազդեցություն են թողնում ֆինանսական շուկաների սպեկուլյացիաները, որոնք ամենազգայունն են ցանկացած տեսակի փոփոխության նկատմամբ:
Իրականում ռուսական փորձագիտական շրջանակներում հաճախ են շրջանառվում լուրեր, թե ռուբլու ու յուանի անկումն իրար հետ կապ ունեցող գործընթացներ են, այդ կապն այս պահին գոնե արտահայտվում է այնքանով, որքանով որ կարող են կապ ունենալ իրար հետ առևտրային գործընկեր երկրների արժույթները: Սա նշանակում է, որ ռուսական ռուբլու ու չինական յուանի արժույթների միաժամանակյա անկումները զուգադիպության արդյունք են: Այլ հարց է, թե չինական յուանի հետագա անկումը և առհասարակ չինական տնտեսության ցանկացած փոփոխություն հետագայում ազդեցություն կունենա՞ ռուսական տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ Չինաստանն այսօր Ռուսաստանի համար մեծությամբ առաջին սպառման շուկան է, կամ կարտահայտվի՞ արդյոք ռուբլու փոխարժեքի հետագա զարգացումների վրա: Այս մասին դեռևս վաղ է խոսքել, քանի որ չինական տնտեսության բացասական միտումների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա սկզբնական փուլում է (այս մասին առավել հանգամանորեն ներկայացված է Յուանի արժեզրկում. իրակա՞ն անկում, թե՞ իմիտացիա հոդվածում):
Վերադառնալով ռուբլու ներկայիս իրավիճակի պատճառներին՝ չենք կարող շրջանցել բացասական սպասումների դաշտը: Գաղտնիք չէ, որ ռուսական տնտեսությունն ուղղակի կախվածության մեջ է նավթի համաշխարհային գներին: Գաղտնքի չէ նաև, որ այդ գներն արդեն ամիսներ շարունակ բռնել են անկման ուղին: Բավական իրատեսական են բոլոր այն կանխատեսումները, որոնք պնդում են, որ սև ոսկին այլևս երբեք չի ունենա նախկին գինը: Այս առումով պետք չէ մոռանալ նաև Իրանի գործոնն, ով իր նավթի պաշարներով առաջիկայում մուտք գործելով հանմաշխարհային շուկա, նավթի գների էժանացման ևս մեկ հուժկու ալիք կառաջացնի: Մոտավոր հաշվարկներով դա կլինի արդեն աշնանը, ինչը ռուբլու հետ աշխատող ցանկացած սուբյեկտի համար հերթական ահազանգն է:
Իհարկե այս ամենն իր ազդեցությունը կթողնի հայկական շուկայի վրա: Ռուբլու փոխարժեքի անկման ազդեցությունը զգացվում է հայ հասարակության մի զգալի հատվածի համար: Ռուսաստանից եկող տրանսֆերտների արժեզրկումն ուղիղ համեմատական է բարեկեցության մակարդակի և տնտեսական ակտիվության ցուցանիշի համար: Հատկանշական է, որ բիզնես կառույցների համար բացասական ազդեցությունն ավելի կարճաժամկետ բույթ կունենա: Ավելի երկար ժամանակահատվածի համար, երբ ռուբլին հասնի թեկուզ ցածր, բայց կայուն մակարդակի, հնարավոր կլինի նաև շահել՝ արժևորելով ազգային արժույթը:
Իսկ մինչ այդ, բոլորին խորհուրդ է տրվում խնայողությունները պահել հայկական դրամով. ռուբլին դեռ երկար անկում կգրանցի:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները:
- Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ավիացիոն արդյունաբերության և նավաշինության ոլորտում համատեղ նախագծերի շուրջ Նա հավելել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այդ ոլորտներում», որտեղ դիտարկվում է...
- Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ