ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպան պետք է հստակ ազդանշան տա ներգաղթյալներին. Հունգարիայի վարչապետ

Եվրոպան պետք է հստակ ազդանշան տա ներգաղթյալներին, որ այլևս չգան Եվրոպա: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք պետք է ասենք, որ նրանք մնան Թուրքիայում, Սերբիայում: Դրանք անվտանգ երկրներ են, եթե դուք փախչում եք պատերազմից», - նշել է Օրբանը:

Անդրադառնալով ներգաղթյալների նկատմամբ Բուդապեշտի կոշտ քաղաքականությանը՝ Օրբանն ընդգծել է, որ Բուդապեշտը իրականացնում է ԵՄ արտաքին սահմանը պաշտպանելու իր պարտավորությունը: «Հունգարիան կատարում է Եվրամիության արտաքին սահմանները պաշտպանելու իր պարտավորությունը: Մենք ընդունել ենք անհրաժեշտ օրենքներ, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 15-ից, կառուցել են անհրաժեշտ ֆիզիկական արգելքներ: Այս ամենը Հունգարիան անում է որպես սահմանային երկիր՝ արտաքին սահմանների պաշտպանության ԵՄ պահանջներին համապատասխան »,- նշել է նա:

Նշենք, որ արդեն մի քանի օր է հունգարական իշխանությունները թույլ չեն տալիս երկիր ժամանած միգրանտներին մեկնել Արևմտյան Եվրոպա: Արդեն մի քանի օր Քելթենի կայարանի հրապարակում հավաքված միգրանտները, որոնք հիմնականում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից են, պահանջում են թույլ տալ իրենց գնալ Ավստրիա և Գերմանիա: Սակայն իշխանությունները, չնայած արդեն իսկ գնված տոմսերին, նրանց թույլ չեն տալիս մեկնել:

Այսօր վերջապես կայարանը բացել է իր դռները անօրինական ներգաղթյալների համար: Մոտ երկու հազար միգրանտներ, ովքեր վերջին մի քանի գիշերներն անց են կացրել կայարանի մերձակայքում գտնվող հրապարակում, փորձել են ներխուժել գնացքներ, սակայն, ինչպես տեղեկացրել է կայարանի ղեկավարությունը, Արևմտյան Եվրոպա գնացքով ուղևորություններն «անորոշ ժամանակով դադարեցվել են»:

Ղեկավարությունը պահանջում է, որ մարդիկ դուրս գան գնացքներից և ազատեն կառամատույցը: Սակայն ներգաղթյալները հրաժարվում են լքել վագոնները:

Իշխանությունները նշում են, որ երկիրը հայտնվել է փախստականների աննախադեպ ճնշման տակ: 2015 թվականի սկզբից հունգարական իշխանությունների տվյալներով՝ երկիր է ժամանել ավելի քան 100 հազար փախստական, որոնցից 35 հազարը՝ օգոստոսին: Հունգարիայի սահմաններն ամեն օր հատում է ավելի քան 2 հազար փախստական՝ չնայած սահմանային հսկողության ուժեղացմանը և փշալարերով ցանկապատի:

Նման պայմաններում Հունգարիան հրաժարվում է հետևել փախստականների տեղաբաշխման քվոտաների եվրոպական քաղաքականությանը՝ պահանջելով Բրյուսելից ճգնաժամի կարգավորման առավել արդյունավետ միջոցներ: Սակայն Բրյուսելում դեռևս չունեն խնդրի լուծման արդյունավետ տարբերակ:

Նախօրեին իտալական ԱԳՆ-ն հայտնել է, որ Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները փաստաթուղթ են ստորագրել, որտեղ կան կոնկրետ առաջարկություններ այն բանի վերաբերյալ, թե ինչպես վերանայել ԵՄ-ի կողմից 25 տարի առաջ մշակված կանոններն ապաստան տրամադրելու վերաբերյալ:

Բացի այդ, նրանք ընդգծել են ԵՄ երկրների մեջ փախստականներին արդարացի տեղաբաշխելու անհրաժեշտությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: