ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահակաշվիլին Ուկրաինայում հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին և գործարար Իգոր Կոլոմոյսկին հայտնվել են աղմկահարույց սկանդալի կենտրոնում: Վրաստանի նախկին նախագահը ուղիղ եթերում մեղադրել էր Ուկրաինայի վարչապետին՝ Օդեսայի մաքսատանը և Պետական ավիացիոն ծառայությունում իրադրությունը փոփոխելու ցանկության բացակայության և գործարարներ Իգոր Կոլոմոյսկու և Ռենատ Ախմետովի շահերով առաջնորդվելու մեջ:

Այս մեղադրանքին ի պատասխան՝ Յացենյուկը հայտարարել էր, որ անձնական բնույթի մեղադրանքների ինքը չի պատասխանում, սակայն միևնույն ժամանակ Սահակաշվիլիի այս ելույթն անվանել էր կեղծ: Ուկրաինայի վարչապետն ընդգծել էր, որ նման ելույթը հարիր չէ նախկին նախագահին:

Հատկանշական է, որ Սահակաշվիլիի այս ելութից հետո Նախարարների կաբինետը պաշտոնից ազատել է Պետկան ավիացիոն ծառայության ղեկավարին՝ չնայած, որ ստուգումից հետո նրա աշխատանքում որևէ թերություն չէր արձանագրվել:

Սակայն հանրային առճակատումը սրանով չսահմանափակվեց: Սահակաշվիլիի մեղադրանքներին պատասխանեց նաև գործարար Իգոր Կոլոմոյսկին՝ ոչ պակաս արտահայտիչ եղանակով: «Երբ առանց դնչկալի շունը կծում է, պետք է պատժել և՛ շանը, և՛ տիրոջը: Նման դեպքերում շանը քնեցնում են: Իսկ մեր դեպքում նրան կարելի է ուղարկել Վրաստան»,- ասել է Կոլոմոյսկին՝ հավելելով, որ պատրաստվում է իր արժանապատվությունը պաշտպանել դատարանում և բարոյական փոխհատուցում պահանջել:

Այս հայտարարությանը Սահակաշվիլին պատասխանել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ բոլոր օլիգարխներըն իրենց հարստությունը կուտակել են պետության թուլության հաշվին և շարունակելու են ամեն ինչ անել, որպեսզի պետությունը մնա թույլ:

Ակնհայտ է, որ այս առճակատումը շարունակություն է ունենալու: Նշենք, որ Ուկրաինայի նախագահն արդեն արձագանքել է երկրում հասունացած քաղաքական հերթական սկանդալին: Մասնավորապես Պորոշենկոն նշել է, որ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել Ուկրաինայում տեղի ունեցող բարեփոխումների մակարդակի և արագության դժգոհության հետ կապված ընդհանուր պրիզմայով: Պորոշենկոն չի բացառել, որ Սահակաշվիլի-Յացենյուկ առճակատումը կարող է նպաստել բարեփոխումների գործընթացի արդյունավետությանը:

Նշենք, որ ուկրաինացի փորձագետներն այս առճակատումը պատահական չեն համարում և կարծում են, որ Սահակաշվիլին այս կերպ պայքարում է Ուկրաինայի վարչապետի պաշտոնի համար: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի կայքում հայտնվել է էլեկտրոնային խնդրագիր Օդեսայի նահանգապետ Միխայել Սահակաշվիլիին երկրի վարչապետ նշանակելու համար:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: