ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարիբաշվիլին կոշտ պատասխան է տվել Զելենսկիին Սաակաշվիլիի մասին հարցերի համար

© photo: press-service of the Government of Georgia / FB

Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին անթույլատրելի է:  Ինչպես հայտնում է Թերթ-ը՝ հղում կատարելով «Սպուտնիկ» գործակալությանը,  նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախուսազրույցում:

Ինչպես նշվում է վրացական կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, զրույցը կայացել է ուկրաիանական կողմի նախաձեռնությամբ: Զելենսկին հետաքրքրվել է Վրաստանի նախկին նախագահ Միեխիլ Սաակաշվիլիի առողջական վիճակով, որը նաև Ուկրաինայի քաղաքացի է:

Ղարիբաշվիլին Զելենսկիին հայտարարել է, որ Սաակաշվիլին, ինչպես և մյուս վրացի բանտարկյալները, գտնվում են վերահսկողության տակ և նրան համապատասխան բուժծառայություն է տրամադրվում շուրջօրյա ռեժիմով:

Վրացի վարչապետի խոսքով՝ Ուկրաինայի քաղաքացի Սաակաշվիլիին հնարավորություն է ընձեռվում, որ իրեն այցելեն ինչպես փաստաբանները, ընտանիքի անդամները, այնպես էլ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, և որ նա ավելի քան 100 այցելու է ունեցել:

Զելենսկին անդրադարձել է նաև Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու հարցին, ինչին վրացի վարչապետը պատասխանել է, որ №18 հաստատություն տեղափոխվելիս Սաակաշվիլին դիմադրություն է ցույց տվել և լեզվական ու ֆիզիկական վիրավորանքներ է հասցրել բուժանձնակազմին, ինչից հետո նրա նկատմամբ օրենքով սահմանված գործողություններ են իրականացվել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից:

«Հեռախոսազրույցի ընթացքում վրացական կառավարության ղեկավարը Միխեիլ Սաակաշվիլիի անօրինական գործողությունները գնահատել է որպես սադրիչ քայլ, որը սպառնալիք է ներկայացնում երկրի կայունության համար, և հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գորքերին անթույլատրելի է»,- ասվում է կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: