ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովա. ցուցարարները չեն հանձնվում

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում այս օրերին թեժ հակակառավարական ցույցեր են տեղի ունենում, որոնք կազմակերպվել են DA «Արժանապատվություն և արդարություն» քաղաքացիական հարթակի կողմից: Ցուցարարները պահանջում են Մոլդովայի ամբողջ ղեկավարության հրաժարականը, այդ թվում՝ նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի, գլխավոր դատախազի, Ազգային բանկի նախագահի և այլն: Ցուցարարները պահանջում են նաև պետության ղեկավարի համաժողովրդական ընտրության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում 2016 թվականի մարտից ոչ ուշ:

Բանն այն է, որ մոլդովացիները խիստ դժգոհ են կտրուկ գնաճից, որի պատճառն, ըստ իրենց, եղել է  անցյալ տարի բանկային համակարգում խարդախությունների արդյունքում պետբյուջեից շուրջ մեկ միլիարդ դոլարի յուրացումը:

Ուշագրավ է, որ երեկ`կիրակի օրը, Քիշնևի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել Մոլդովայի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հանրահավաքը, որին, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցել է ավելի քան 15 հազար մարդ:

Սակայն մասնակիցները մտադիր են ցույցեր կազմակերպել ոչ միայն Մոլդովայի մայրաքաղաքում, այլև բոլոր շրջաններում, ինչպես հանրահավաքի ժամանակ հայտնել է կազմակերպիչներից մեկը` խորհրդարանի նախկին պատգամավոր Վալենտին Դոլգանյուկը:

«Եթե իշխանությունները չեն լսում մեզ այստեղ՝ երկրի հենց սրտում, այնպես կանենք, որ ցույցերով կհրդեհվի ողջ երկիրը։ Հողը կայրվի ղեկավարների ոտքերի տակ, և նրանք կզգան, թե ինչ է նշանակում արթնացնել ժողովրդի զայրույթը»,– հայտարարել  է բորբոքված Դոլգանյուկն ` ավելացնելով, որ իրենց հարմարավետ աշխատասենյակներում նստած ղեկավարները շուտով չեն կարողանա որևէ տեղ դուրս գալ կամ որևէ մեկին հանդիպել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Մոլդովիայի նախագահի վարչության ղեկավար Իոն Պեդուրարուն հայտարարել էր, որ երկրի ղեկավար Նիկոլայ Տիմոֆտին, չնայած Քիշնևի կենտրոնում բողոքողների պահանջներին` չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ այդ պահանջը «տարօրինակ» և «անհիմն» է համարում: Բացի այդ, ըստ Պեդուրարուի`նախագահի հրաժարականը ո'չ երկրի, ո'չ էլ հասարակության շահերից չի բխում:

Սակայն ցուցարարները չեն հանձնվում և մտադիր են ուժեղացնել իշխանությունների վրա ճնշումը:

«Մենք վճռականորեն գնալու ենք մինչև վերջ՝ մինչև մեր բոլոր պահանջների կատարումը», - հայտարարել է DA հարթակի ակտիվիստներից Անդրեյ Նեստատեն, ով հայտարարություն է նախաձեռնել, որտեղ համընդհանուր գործադուլի կոչ է արվում:

 «Փաստաթուղթն ընդունվել է` հաշվի առնելով բոլոր սոցիալական խմբերի ներկայացուցիչների ցանկությունները», - շեշտել է Նեստատեն:

Ամեն դեպքում, այս բոլորի հետ կապված դեռևս որևէ լուրջ պաշտոնական արձագանք չի հնչել Եվրոպական միության բարձրաստիճան ղեկավարների կողմից։ Ստեղված իրավիճակը Մոլդովայում վկայում է այն մասին, որ երկրում աստիճանաբար կայանում է քաղաքացիական հասարակությունը, մյուս կողմից առկա ճգնաժամն ու դրա պատճառները ցույց են տալիս, որ ժողովրդավարության և թափանցիկության բավական բարձր ցուցիչները, որ գրանցվում են Մոլդովայի օգտին, իրական քաղաքականության մեջ այլ պատկեր են ներկայացնում։ Արևելյան գործընկերության առաջատարներից մեկը համարվող Մոլդովան ևս մեկ անգամ ցույց է տալիս ԵՄ այս քաղաքականության բարեփոխման և քաղաքական որոշումներն իրական հիմքերի վրա կառուցելու անհրաժեշտությունը։ 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: