ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջան. հագեցած օրակարգ, սուր հարցեր

Սեպտեմբերի 15-ին Նյու Յորքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նիստի բացման արարողությունը. Հոբելյանական նիստը բացել է Գլխավոր ասամբլեայի մեկ տարով ընտրված նախագահ` Դանիայի ներկայացուցիչ Մոգենս Լյուկեթոֆտը: Այնուհետև, ըստ ավանդույթի, վրա է հասել աղոթքի կամ խորհրդածության պահը, որից հետո միայն դիվանագետները բանակցել են ընթացակարգային հարցերի շուրջ և հաստատել օրակարգը:

Սպասվում է, որ այս հոբելյանական նիստը կտարբերվի մյուսներից թե’ իր հագեցած օրակարգով, և թե’ քննարկվող հարցերի սրությամբ:

Ինչպես նշված է Գլխավոր ասամբլեայի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված բանաձևում, ՄԱԿ-ի գագաթաժողովի կազմակերպման և օրակարգի ընդունման համար Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակով լիագումար հանդիպումը տեղի կունենա ի 2015 թ.-ի սեպտեմբերի 25-27-ը: Իսկ բանավեճերը կսկսվեն սեպտեմբերի 28-ին և կտևեն մինչև հոկտեմբերի 6-ը:

Առաջին լիագումար նիստը, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, կուղեկցվի երկու համանախագահների, կազմակերպության գլխավոր քարտուղարի և ընդունող երկրի պատվիրակության ղեկավարի ելույթներով:

Հարցերը, որոնք պետք է բարձրացվեն Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանում, կբաժանվեն մի քանի թեմատիկ բլոկների` այդ թվում տնտեսական աճի խթանման, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, զինաթափման, մարդու իրավունքների զարգացման շուրջ հարցերի:

Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման թեմայի շրջանակներում ներառված է իրավիճակը Մերձավոր Արևելքում, Պաղեստինում և Իսրայելում, Աֆղանստանում, Կիպրոսում, ինչպես նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ֆոլկլենդյան կղզիներում և այլն: Քննարկվելու են փախստականների,  տեղահանված անձանց, զինված հակամարտությունների կանխարգելման հարցերը:

Զինաթափման բլոկի ընթացքում կքննարկվեն նաև հարցեր, ինչպիսիք են ռազմական բյուջեների կրճատման, սպառազինությունների մրցավազքի կանխարգելման, միջուկային զինաթափման, միջուկային փորձարկումների ծանուցման և այլ հարցեր:

Հետաքրքիր փաստ է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ` Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի պատվիրակությունները  Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում կքննարկեն նաև Եվրասիական տնտեսական միության` ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: Նաև օրակարգում կարող է հայտնվել Ուկրաինայի արևելքում մալազիական բոինգի փլուզման հետ կապված միջազգային տրիբունալի ստեղծման հարցը, Ֆրանսիայի առաջարկը սահմանափակել վետոյի օգտագործումը ՄԱԿ-ի ԱԽ-ում և մի շարք այլ հարցեր: 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նիստը կտարբերվի մյուսներից նաև նրանով, որ առաջին անգամ այս վերջին 8 տարիների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հանդես կգա ելույթով. Ռուսաստանի նախագահի նման որոշումը կարող է կապված լինել բազմաթիվ հարցերի հետ, սակայն առավել ակնհայտ շարժառիթ են հանդիսացել նիստի օրակարգում ընդգրկված հարցերից որոշները, ինչպես նաև ցանկությունը նման անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում առաջադրել սեփական ծրագրերը, կարծիքներն ու առաջարկությունները:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանին ելույթով հանդես կգա նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Չնայած այն հանգամանքին, որ նախագահն առայժմ չի հայտնել, թե ինչի վրա է շեշտը դրվելու իր ելույթում, ակնկալվում է տարածաշրջանում անկայուն իրավիճակի, անվտանգության հարցերի և մարդասիրական խնդիրների հետ կապված ելույթ: Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նստաշրջանի ընթացքում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: