ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պան Գի Մունը կողմ է արտահայտվել Երուսաղեմի սրբավայրերի հանդեպ ստատուս քվոյի պահպանմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կողմ է արտահայտվել Երուսաղեմի սրբավայրերի հանդեպ ստատուս քվոյի պահպանմանը։ Նա նաև կոչ է արել պաղեստինցիներին և իսրայելցիներին խուսափել գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը: Այս մասին փոխանցում է TACC գործակալությունը՝ հղում անելով Պան Գի Մունի և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հեռախոսազրույցի արդյունքներով ՄԱԿ-ի մամլո ծառայության հայտարարությանը։

«Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ խիստ անհանգստացած է Տաճարի լեռան վրա տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ, և երկու կողմերին կոչ է արել նվազեցնել լարվածությունը և կանխել իրավիճակի սրումը»,- ասվում է կոմյունիկեում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երուսաղեմում՝ Ալ-Աքսա մզկիթի մոտ պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: