Հունաստանի նորընտիր վաչապետ Ցիպրասը տոնում է իր հաղթանակը
Կիրակի օրը տեղի ունեցած Հունաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում̦ ինչպես հայտնի է̦ կրկին վարչապետ ճանաչվեց Ալեքսիս Ցիպրասը: Նրա Syriza ձախակողմյան կուսակցությունը ստացավ ձայների մոտավորապես 35 տոկոսը: Իսկ ամենաուժեղ մրցակից̦ պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը ձեռք էր բերել ձայների ընդամենը 28%-ը:
300 պատգամավորական մանդատներից Syriza-ին բաժին հասավ 145-ը, իսկ սպասվող կոալիցիան կազմվեց ոչ այդքան ճանաչված և ժողովրդի կողմից ընդունված «Անկախ հույներ» կուսակցության հետ, ինչը քաղաքագետներն ու փորձագետները բավական տարօրինակ̦ և անգամ անհեթեթ են համարում̦ հաղորդում է Euronews-ը:
Ամեն դեպքում նմանատիպ կոալիցիայի իմաստը կարելի է բացատրել նրանով̦ որ Ցիպրասն այդպիսով շատ ավելի մեծ ազատություն կարող է իրեն թույլ տալ իր որոշումներում և շատ ավելի անկաշկանդ ու ոչ պարտավորված լինել որևէ քաղաքական գիծ առաջ տանելիս:
Ձախակողմյան Ցիպրասի առաջին իսկ ջանքերը որպես նորընտիր վարչապետ ուղղված են լինելու երկրի տնտեսության վերականգնմանը, ինչն̦ իր իսկ խոսքերով̦ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունն է լինելու:
«Մեր գերնպատակն է առաջիկա ժամանակահատվածում տնտեսության լիարժեք վերականգնումն ու կայունացումը̦ բանկերի բնականոն աշխատանքը̦ ինչպես նաև հունական պարտքի հետ կապված վարկատուների հետ բանակցությունների առաջխաղացումը» , - նշել է Հունաստանի վարչապետը հաղթանակը տոնելուց հետո:
Իսկ վարկատուներից ակնկալվում է հետևել պահանջված բարեփոխումների հաջող իրականացմանը, մինչդեռ կառավարությունը պետք է մշակի 2016 թվականի պետական բյուջեն, վերանայի կենսաթոշակային համակարգը, բարձրացնի մի շարք հարկատեսակներ, այդ թվում` գյուղատնտեսներից գանձվող հարկերը և այլն:
Ինչևէ̦ այս ամենի մեջ ուշագրավն այն է, որ Ցիպրասն ամբողջ չորս տարի ժամկետով դառնում է երկրի վարչապետ այն պարագայում̦ երբ վերջին վեց տարիների ընթացքում Հունաստանում հինգ համապետական խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել:
«Սա կարելի է դիտել որպես Ցիպրասի անձնական հաղթանակը», - նշել է քաղաքական մեկնաբան Արիստիդես Հաձիսը̦: «Նրա քաղաքական հեգեմոնիան աննախադեպ է», - փոխանցում է Reuters գործակալությունը:
Հետաքրքիր է նաև, որ Ցիպրասի երդմնակալության արարողությունից հետո նրա առաջին մեկնաբանությունները եղել են ոչ թե արտաքին պարտքի կամ երկրի բարեփոխումների վերաբերյալ̦ այլ Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի̦ որը 1990-ականների բալկանյան պատերազմներից հետո ամենախորն է եղել ամբողջ մայրցամաքի կտրվածքով:
Ցիպրասը կոչ է արել Եվրոպական միության առաջնորդներին համախմբվել այդ հարցում և այս անգամ էլ օգնել Հունաստանին դիմագրավել մարտահրավերը՝ հաշվի առնելով̦ որ Հունաստանը տասնյակ հազարավոր միգրանտների համար հիմնական նշանակետերից է, սակայն այլևս չի կարող այդպիսին լինել:
Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը և դրա հիմնական առաջնորդներին̦ ապա նրանց մեծ մասն արդեն իսկ շնորհավորել է Ցիպրասին հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով շարունակել հետագա ամուր համագործակցությունն ու համատեղ աշխատանքները:
Ինչևէ̦ ընտրությունն արդեն կատարված է̦ և միակ բանը, որ մնում է հուսալ, այն է̦ որ Ցիպրասը կփորձի գտնել լավագույն փոխզիջումային տարբերակը պարտատերերի պահանջների և հույն ժողովրդի ցանկությունների միջև, այլ ոչ թե հուսախաբ անի նրանցից որևէ մեկին̦ ինչը և Ցիպրասն անձամբ խոստացել է:
այլ նյութեր այս թեմայով
- Հունաստանը դուրս եկավ ԵՄ ֆինանսական օգնության ծրագրից. ճգնաժամն ավարտված է Միևնույն ժամանակ Հունաստանի Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ երկրում կայունություն հաստատելու համար դեռ...
- ԵՄ հայտարարել է Հունաստանի պարտքային ճգնաժամի ավարտի մասին Եվրագոտու երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները համաձայնեցրել են օգոստոսին ֆինանսական օգնության...
- Եվրախումբը հաստատել է Հունաստանին 10.3 մլրդ եվրոյի հատկացումը Հետագա փոխանցումների համար Աթենքը պետք է իրականացնի միջազգային ծրագրի բոլոր նպատակայի ցուցիչները՝ մասնավորապես...
- Հունաստանը հավանություն է տվել խիստ խնայողության միջոցառումներին Խորհրդարանի որոշումը հանգեցրել է Աթենքում մասսայական բողոքի ակցիաների. հազարավոր մարդիկ էին հավաքվել խորհրդարանի...
- Հունաստանում 48-ժամյա համընդհանուր գործադուլ Է սկսվել Ակցիային միացել են նաև հասարակական տրանսպորտի աշխատողները, բոլոր պետական և մասնավոր զանգվածային լրատվամիջոցները՝...
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ