ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դոնբասում մտադիր են փոխել ընտրությունների օրը

ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի պետություն չի պատրաստվում ճանաչել Դոնբասում տեղական ընտրությունների արդյունքները, եթե դրանք չհամապատասխանեն ուկրաինական օրենսդրությանը: Այս մասին  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի հետ  համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

«Ցանկացած ընտրություններ, որոնք կանցկացվեն Ուկրաինայի արևելքում և չեն համապատասխանի ուկրաինական օրենսդրությանը, կնշանակեն Մինսկի համաձայնությունների խախտում և չեն ճանաչվի դաշինքի անդամ ոչ մի երկրի կողմից», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ ըստ Մինսկի համաձայնագրերի՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում տեղական ընտրությունները պետք է անցկացվեն Ուկրաինայի տարածքի մնացած հատվածում անցկացվող ընտրությունների հետ միաժամանակ և ուկրաինական օրենսդրության համապատասխան:

Ուկրաինայում տեղական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Սակայն Դոնեցկի իշխանությունները պատրաստվում են ընտրութուններն անցկացնել հոկտեմբերի 18-ին, իսկ Լուգանսկի իշխանությունները՝ նոյեմբերի 1-ին:

Կիևում արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում ճանաչել այդ ընտրությունները, քանի որ դրանք չեն համապատասխանում  ուկրաինական օրենսդրությանը, ինչպես նաև ԵԱՀԿ չափորոշիչներին: «Այդ ընտրություններն աշխարհում ոչ մեկ չի ճանաչում: Դրանք չեն համապատասխանում ԵԱՀԿ չափորոշիչներին և ուղղակիորեն խիստ հակասում են Մինսկի պայմանավորվածություններին», - նշել է Պորոշենկոն:

Դոնբասում տեղական ընտրությունների անցկացման հարցն այսօր Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկի Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման եռակողմ կոնտակտային խումբը: Հաղորդվում է, որ Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները պատրաստվում են այդ հանդիպանն առաջարկել տեղական ընտրությունների նոր ամսաթիվ: Մասնավորապես առաջարկվում է ընտրությունները անցկացել 2016 թվականի փետրվարի 21-ին, երբ Մինսկի համաձայնագրերի իրականացումը, ինչպես նախատեսվում է, ավարտված կլինի:

Նշենք, որ ըստ Մինսկի պայմանավորվածությունների՝ Դոնբասում հակամարտության կարգավորման կետերից մեկը Դոնեցկին և Լուգանսկին իրական հատուկ կարգավիճակ տրամադրելն է, ինչը նախատեսում է օրենսդրության մեջ ամրագրել այդ հատուկ կարգավիճակը, ինչպես նաև տեղական ընտրությունների անցկացման կարգը: Սակայն Կիևում պատրաստ են նման քայլի գնալ միայն այն բանից հետո, երբ Դոնբասում ուկրաինական օրենսդրության համապատասխան ընտրութուններ անցկացվեն, իսկ Դոնբասում էլ պնդում են նախ և առաջ հատուկ կարգավիճակի տրամադրման վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: