ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ դիվանագետ. Հարկավոր է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ

2013 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական ընտրությունների կեղծումից հետո Իլհամ Ալիևի ռեժիմը սկսեց բացահայտորեն հետապնդել թշնամիներին՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին:

Այս մասին ասված է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի և «Freedom House»-ի նախկին ղեկավար Դևիդ Քրամերի հոդվածում:

Նրանց խոսքով, ընդդիմադիր գործիչները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները սկսեցին պետության կողմից որպես թշնամի ընկալվել:

Հեղինակները նշում են Ալիևի ռեժիմի բազմաթիվ զոհերին, որոնց հետապնդել և բանտերն են նետել: Նրանք հիշում են նաև լրագրող Ռասիմ Ալիևին, որը գազանաբար ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցում մահացավ: Նույնիսկ նրանք, ովքեր հեռացել են Ադրբեջանից, շարունակում են սպառնալիքներ ստանալ:

Կոզլարիչն ու Քրամերն անդրադառնում են նաև Լեյլա և Արիֆ Յունուսովների դատավճռին՝ նշելով, որ միջազգային հանրությունն անմիջապես արձագանքեց՝ դատավճիռն անվանելով «ցնցող և բացահայտորեն ամոթալի»: Սակայն, նրանց կարծիքով, ԱՄՆ պետքարտուղարությունը, ի տարբերություն իրավապաշտպան կազմակերպությունների, ԵԱՀԿ ներկայացուցիչների, հանդես եկավ «թույլ հայտարարությամբ»՝  նշելով, որ «խորապես մտահոգված է» դատավճռի առիթով: Վաշինգտոնը լռեց նաև Ռասիմ Ալիևի գործի առիթով (հայտարարություն հնչեց միայն Բաքվում դեսպանատանը):

«Այդ իրադարձությունները կտրուկ կերպով դատապարտելու փոխարեն, ԱՄՆ-ն վերջերս երեք պատվիրակ ուղարկեց Բաքու. հատուկ պատվիրակ Ամոս Հոխշթեյնին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդին և ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Էվելին Ֆարկասին՝ քննարկելու էներգետիկ, տրանսկասպյան հարցեր և անվտանգության խնդիրներ: Չնայած մարդու իրավունքների իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում, Ֆարկասը, ըստ հաղորդագրությունների, Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է կոչել»,- գրում են հեղինակները:

Կոզլարիչի և Քրամերի կարծիքով, խաղաղ դիվանագիտությունը չի գործում, և «խորը մտահոգության» մասին հայտարարությունները ոչ մի արդյունք չեն տալիս: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերը ռեժիմին ամերիկյան աջակցության նշան կարելի է համարել:

«Տխուր փակուղային իրավիճակը պետք է փոխվի և արագորեն: Հարկավոր է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանական պաշտոնյաների դեմ, որոնք ներգրավված են մարդու իրավունքների կոպիտ խախտումներում: Պետք է ադրբեջանական ռեժիմի զանգվածային կոռուպցիայի հետաքննություն սկսել, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է միայն խոսքից գործի անցնեն»,- ամփոփում են հոդվածի հեղինակները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    13.10.2024
       
    14.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: